ՎԱՂԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՎԱՂԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՀԵՏ
Վաղը ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգիչ-երգահան, ազատամարտիկ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ թվով 6-րդ մենահամերգը: Բացի հեղինակ կատարողի ելույթներից հանդիսատեսին կներկայացվեն նաև ստեղծագործություններ Լեյլա Սարիբեկյանի, Խորեն Լևոնյանի, Արմեն Ադամյանի, Արմինե Ամալյանի կատարմամբ:
Ինչպես տեղեկացրեց «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ» Դ.ԱՄԱԼՅԱՆԸ. «Մենահամերգի ընթացքում կհնչեն մեծամասամբ նոր երգեր,հին կատարումներից շատ քիչ են լինելու: Հրաշալի կենդանի նվագակցություն, լավ տրամադրություն`այնպես որ սիրով սպասում եմ բոլորիդ…»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

