ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՄԵՐԺԵՑ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՄԵՐԺԵՑ ԳԱԼՈՒՍՏ

ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

 

Ազգային Ժողովն այսօր  բուռն քննարկեց  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի օրինագիծը, որը վերաբերում  է Օսմանյան կայսրության տարածքում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների  ցեղասպանությունը ճանաչելուն: Տիկին Փոստանջյանի խոսքով`  օրինագիծը մինչ խորհրդարան ներկայացնելը ՀՀ կառավարության հետ տարվել է լուրջ աշխատանք: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ օրինագիծն այնպիսին պետք է լինի, որը բավարարի թե մեզ, թե միջազգային հանրությանը: Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանի նախագիծը խոցելի էր, կան սխալ ձեւակերպումներ:  Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ եթե իր նախագիծը որակով չէ, թող մեծամասնությունը ոչ խոցելի նախագիծ ներկայացնի: Պատգամավորը նաեւ կոչ արեց  մեր քաղաքական օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները եւ իրապես գրողի ծոցն ուղարկել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ը կողմ է  Օսմանյան կայսրության տարածքում այլ ժողովուրդների  ցեղասպանությանը ճանաչելուն, բայց օրինագիծը եւս մեկ անգամ պետք է քննարկվի:

Նախկին ԱԳ նախարար <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս հայտարարեց, որ օրինագծում այնպիսի սխալ ձեւակերպումներ են եղել, որ նման տեսքով օրինագծի ընդունումը ԱԺ-ին ծիծաղելի վիճակի մեջ կդներ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց Զարուհի Փոստանջյանին այս պահին հանել օրակարգից այդ օրինագիծը նորից քննարկելու ու ուսումնասիրելու նպատակով: <Հուսամ` խնդրանքս չեք մերժի, առավելեւս որ մենք  կողմ ենք ձեր գաղափարին>: Որքան էլ զարմանալի է, տիկին Փոստանջյանը տեղի տվեց եւ օրակարգից հանեց  նախագիծն այն ակնկալիքով, որ պատգամավորները գրավոր  կուղարկեն իրեն իրենց առաջարկները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում