ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՑ ԼՂՀ ՊԲ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՑ ԼՂՀ ՊԲ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ

ՀԵՏ



Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել մարզից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ զորակոչված զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների և բանակի հրամանատարության հետ, որն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառմամբ:
Միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Կոտայքի մարզպետն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը ողջունել են բոլոր զինծառայողներին և նրանց ծնողներին` ընդգծելով նմանատիպ միջոցառման կազմակերպման հիմնական գաղափարախոսությունն ու վերջինիս հիմքում դրված առանցքային նպատակները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է բանակային գործընթացների հիմնական ուղղություններին, հայոց պետության սահմանների անսասանությունն ապահովելու նպատակով ձեռնարկվող գործողություններին և այդ ամենի համատեքստում կարևորել հայ զինվորի կողմից ցուցաբերվող նշանակալի որակները:
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզից զորակոչված զինծառայողներին շնորհակալություն է հայտնել հայրենիքի սահմանները պահպանելու գործում իրենց առաքելությունն անվերապահորեն իրականացնելու համար և փաստել, որ ինչպես նրանց, այնպես էլ բոլոր զինվորների ծնողները պետք է իրավամբ հպարտանան իրենց զավակներով:
Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանության ամենատարբեր գործընթացներում մարզի համայնքներից ներգրավված քաջարի զինվորների սխրագործություններին և ընդգծել, որ կոտայքցիները միշտ եղել են այդ ասպարեզի առաջամարտիկները:
Հայ զինվորի ուրույն նկարագրին և բազում հերոսություններին է անդրադարձել և մարզկենտրոն այցելած զինվորներին օրհնել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Աբեղա Գևորգյանը:
Կոտայքի մարզպետարանում կայացած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է <<Բանակը մեր տունն է խորագրով>> տեսաֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության <<Ասպետ>> համույթի ու Կոտայքի մարզի անհատ կատարրողների գեղարվեստական համարներով:
Օրվա խորհրդի շրջանակներում ելույթներ են ունեցել նաև ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, Աբովյանի N 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջյանը, զինվորի մայր Աննա Բաղդասարյանն ու այլ հյուրեր:
Միջոցառման ավարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանով խրախուսանքի են արժանացել ինչպես մարզից զորակոչված զինծառայողները, այնպես էլ հայրենիքի պաշտապանության գործում մեծ ավանդ ունեցող մի շարք երկրապահներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ և այլ անձինք:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում