«ԱՅՍ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

 

Այսօր Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի է ունեցել Բոլիվիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ եւ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ ՏԵՐ ԳԻՍԱԿ արքեպիսկոպոս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հանձնելու արարողությունը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարված է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետեւ պատմական Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունն ու դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Նշենք, որ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկության, միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված են եղել Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ ՍՈՆՅԱ ԳՈՒԱՐԴԻԱ ՄԵԼԳԱՐԸ եւ Պատգամավորների պալատի պատգամավոր ՖԱՐԻԴԵՍ ՎԱԼԱ ՍՈՒԱՐԵՍ դե ՍՈՒԱՐԵՍԸ:

Ի դեպ, իր ելույթում Ս. ՄԵԼԳԱՐԸ անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` նշել է. «Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաեւ դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսեւորում: Միայն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի եւ պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը»: Ի պատասխան, Վ. ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀՀ իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի ժողովրդին եւ իշխանություններին ու հավելել. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում եւ եւս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության եւ մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության եւ ճշմարտության հաստատման դեմ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում