«ԼԱՎ ՏՂԱ» ԳՅՈՒՂԱՊԵՏ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ. ՉԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ...

Արխիվ 12-16

«ԼԱՎ ՏՂԱ» ԳՅՈՒՂԱՊԵՏ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ. ՉԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ... ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի հեռավորությունը Երեւանից 25 կմ է: 1950-ական թվականների սկզբին համայնքի տարածքում գործող թռչնաբուծական ֆաբրիկայի անվանումով էլ կոչվում է համայնքը, որը հաճախ անվանում են նաեւ Շահումյան 2:

Այս գյուղը, թերեւս, ամենավատ վիճակում գտնվողներից մեկն է. ճանապարհներն ասֆալտապատված չեն,  գյուղի մի հատվածը ոռոգման ջուր չունի, շատ գյուղացիներ նաեւ խմելու ջրի խնդիր ունեն: Կես կատակ կես լուրջ «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում գյուղացիներն իրենց բնակավայրն անվանում են «մեռած»գյուղ»,  կատակով էլ նշում `համայնքում երեքից չորս մարդ է ապրում: Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը գյուղացիների հետ զրուցելիս, մեղմ ասած, մտահոգիչ էր:  Կիսախարխուլ ու քանդված գյուղապետարանի շենք (որը նախկինում մանկապարտեզ է եղել), որտեղ անգամ բազրիքներ չկան, ցեխակոլոլ չասֆալտապատված փողոցներ:

Գյուղի բնակիչների մեծ մասն արտագնա աշխատանքի է: Դրանով են օրվա հացի խնդիր լուծում, իսկ մի փոքր մասն էլ թռնապահությամբ ու  քաղհանով է զբաղվում: Բայց դե ինչպես ասում են, դրանով վերքին դարման չես անի: «Աշխատեղեր թող ստեղծեն, որ մենք տանը չնստենք»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին գյուղացիները:

Շահումյանցիները կարծես թե լրատվամիջոցի ներկայացուցչի էին սպասում համբերության լցված բաժակը դատարկելու համար: «Խմելու ջուր չունեմ, հարեւանի տանից եմ բերում, ոռոգման ջուր չունեմ, բերք ու բարիքս չորացել է, սա ճանապարհների վիճա՞կ է»,- իրար հերթ չտալով պատմում էին գյուղացիները:

Համայնքի ղեկավար Արթուր Յայլոյանին չհիշել հնարավոր չեղավ: 13 տարվա գյուղապետ է, բայց ինչպես նշում էին գյուղացիները, գրեթե ոչինչ գյուղի համար չի արել: Գովասանքով խոսում էր միայն գյուղապետարանի հավաքարարը` նրան որպես «լավ տղա» ու «լավ մարդ» ներկայացնելով:  Այս գովասանքը զայրացրեց դժգոհ շահումյանցիներին, որոնք անմիջապես սաստեցին տարեց կնոջը:

Գյուղապետին այդպես էլ  չտեսանք: Գյուղապետարանի հավաքարարի խոսքով` Արթուր Յայլոյանը  արձակուրդում է:

Հետաքրքիր է` նախընտրական այս շրջանում, երբ ի թիվս այլ համայնքների, դեկտեմբերի 14-ին համայքնի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Շահումյանի թռնչաֆաբրիկայում, ի՞նչ արձակուրդի մասին  է խոսքը:

Ի դեպ, համայնքի ղեկավարի այս ընտրություններում Արթուր Յայլոյանն ունի մրցակից. նրա հորեղբոր որդի Արայիկ Յայլոյանը, ով, ի դեպ, գյուղի երիտասարդներից մեկի խոսքով իրենց թաղամասում լուսավորություն է անցկացրել: Տեղեկացնենք նաեւ, որ գործող գյուղապետը նախկինում դատապարտված է եղել:

Թե ում ձայն կտան գյուղացիները, չբարձրաձայնեցին, բայց հաշվի առնելով դժգոհությունը գործող գյուղապետից ու սպավելիք ընտրությունները` նախընտրական մի փոքր լարված իրավիճակ առկա է համայնքում, որն այս պահին  դրսեւորում է համայնքի բնակիչների միջեւ առկա փոխհարաբերություններով: Այդ ամենից անմասն չմնաց նաեւ «Իրավունքի» թղթակիցը, ում շահումյանցի մի քանի կանայք  մեղադրեցին   գյուղապետին միտումնավոր կերպով վարկաբեկելու համար: Լարվածությունը մի փոքր մեղմելու համար մեզ մոտեցավ Շահումյանի թռնչաֆաբրիկա գյուղի գյուղապետ Արթուր Յայլոյանի ներկայացուցիչը` Արթուր անունով, ով առաջարկեց մեկ ուրիշ օր գալ «մեզ համար ամեն ինչը կազմակերպելու» համար:

Մանրամասները` տեսանյութերում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղապետարանի շենքային պայմանները



 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահումանի ցեխակոլոլ ճանապարհներից մեկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում