Գլխավոր բալետմեյստեր. «ԱՌԱՋ ՄԻՋԱԿՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԷՐ ՀՆՉԵԼ, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՆՉՈՒՄ»

Արխիվ 12-16

Գլխավոր բալետմեյստեր. «ԱՌԱՋ ՄԻՋԱԿՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԷՐ ՀՆՉԵԼ, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՆՉՈՒՄ»

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ երիտասարդական խանդավառությամբ է խոսում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի մասին, որն արդեն 40 տարի է, ինչ նրա շնորհիվ բեմադրվում ու ներկայացվում է հազարավոր հանդիսատեսի ուշադրությանը: Հենց երիտասարդ պարողների ու մերօրյա հանդիսատեսի մասին էլ «Իրավունքը» զրուցեց վաստակաշատ բալետմեյստերի հետ:

- Պարոն Գալստյան, «Գայանե» բալետում ընդգրկված են մի քանի տասնյակ երիտասարդ պարողներ, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համախմբել նրանց:

- Այս բալետում 70 հոգի է ընդգրկված: Իսկապես, դաժան ու շատ ծանր ներկայացում է` ե՛ւ գլխավոր դերակատարների, ե՛ւ խմբի տղաների ու աղջիկների համար: «Գայանեն» ծայրահեղ բարդ ներկայացում է, եւ եթե մի փոքր բաց ես թողնում, այն դառնում է ինքնագործ խումբ, եւ բեմադրությունն ավերվում է: Բայց աշխատում ենք պահպանել այն եւ այդ դեպքում է, որ արդյունքն էլ գեղեցիկ է լինում:

- Իսկ այսօրվա հանդիսատեսը որքանո՞վ է տարբերվում, ասենք 40 տարի առաջվա հանդիսատեսից:

- Օրեցօր խստանում են հանդիսատեսի պահանջները, որովհետեւ առաջ եվրոպական բալետ մենք շատ քիչ էինք տեսնում, քանի որ հեռուստատեսությունը քիչ էր ցուցադրում: Իսկ հիմա բաց ճանապարհներ են, ամեն ինչ տեսնում ենք, եւ ամեն ինչ համեմատության մեջ է: Եվ առաջ միջակն էլ կարող էր հնչել, բայց հիմա միջակությունը չի հնչում: Նշեմ, որ վերջերս «Գայանեն», երբ տարանք Պետերբուրգ, 3 հազար հանդիսատես հոտնկայս 18 րոպե ծափահարել է այս երիտասարդներին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ. Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք հետեւյալ հղումով`

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21948%3A2014-02-12-19-46-57&catid=56%3Amshakuyt&Itemid=120

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում