«ՊԱՅԹՅՈՒՆԸ» ԱԶԴԱՐԱՐԵՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ. ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՆ 85-ՏԱՐԵԿԱՆ Է
Արխիվ 12-16«ՊԱՅԹՅՈՒՆԸ» ԱԶԴԱՐԱՐԵՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ. ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՆ 85-ՏԱՐԵԿԱՆ Է
1929թ. Նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը, Գ Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ տեղի է ունենում հանրապետության առաջին մանկական` Պատանի հանդիսատեսի թատրոնի հանդիսավոր բացումը: Այսօր Պատանի հանդիսատեի թատրոնը նշում է իր 85-ամյակը, ինչի առթիվ 1997 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԹԳՄ
նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր իմ ՍԻՐԵԼԻ, իմ ՀԱՐԱԶԱՏ Պատանի հանդիսատեսի թատրոնի ծննդյան տարեդարձն է: Նա դարձավ 85 տարեկան: Որքան մեծություններ ու տաղանդաշատ մարդիկ կերտեցին նրա կենսագրությունը: Քանի սերունդ իր հիշողության մեջ պահեց անմոռանալի հերոսներին: Եվ ինչ տաղանդավոր դերասաններ՝ անկրկնելի ֆանատներ են այսօր պատվով պահպանում ու առաջ տանում թատրոնի պատմությունը: Ես հպարտանում եմ քեզնով իմ հրաշալի կոլեկտիվ»:
Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Հ. Ղազանչյանը տեղեկացրեց, որ թատրոնի 85-ամյա հոբելյանը, մեծ շուքով, կտոնեն գարնանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

