ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱՃԱՃ ԱՆՎԱՆԵՑ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱՃԱՃ ԱՆՎԱՆԵՑ ԴԱՎԻԹ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Ներկա են կուսակցության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից և Լեռնային Ղարաբաղից: Այլ կուսակցություններից համագումարին ներկա էին ՍԻՄ նախագահ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորՀայկԲաբուխանյանը, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության
քարտուղար Գագիկ Մելիքյանը եւպատգամավոր Տաճատ Վարդապետյանը:Որեւէ այլ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ ներկա չէին ՀԿԿ-ի համագումարին: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը, ով իր խոսքում մասնավորապես ողջունեցՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու վճռական քայլի կապակցությամբ: Նիստը մեզ հիշեցրեց հին ու բարի ժամանակները, երբ նմանատիպ նիստերի ժամանակ մինչ բացման
խոսքը ներս էին բերում կարմի դրոշը, իսկ հետո պիոներները ողջունում էին ներկաներին: Այսքան տարի հետո, Անկախ Հայաստանի ՀԿԿ39-դ նիստը շատ քիչ բանով տարբերվեց իր կազմակերչականությամբ նախկին ժամանակներից: Իր խոսքում ՀԿԿ նախագահը նաեւ հակազգային անվանեց վարչախմբին, իսկ ահա ԱԻՄ նախագահ Պարույր
Հայրիկյանին, ՀՀՇ-ականներ Դավիթ Շահնազարյանին եւ Երջանիկ Աբգարյանին անվանեց քաղաքական գաճաճներ, իսկ հարուստներին, օլիգարխներին ժողովրդի կեղեքիչներ, որոնց հարկավոր է կուլակաթափ անել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

