ՃԵՆճՈՏՆ ՈՒ ՓՆԹԻՆ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Արխիվ 12-16

ՃԵՆճՈՏՆ ՈՒ ՓՆԹԻՆ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

Այսօր թեժ քննարկում էր ծավալվել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովում: Բուռն քննարկման թեման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որի հեղինակներն են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Դոխոլյանը: Հանձնաժողովի քվեարկության համաձայն, որոշվեց դրական եզրակացություն չներկայացնել 2014 թվականի դեկտեմբերի 1- 4-ի չորսօրյա նիստերի օրակարգում հետեւյալ նախագիծն ընդգրկելուն: Ի դեպ, օրենքի նախագիծը խիստ քննադատության արժանացավ հենց ընդդիմադիր պատգամավորների կողմից, մասնավորապես ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, սովորության համաձայն, այն որակեց իրավական տեսակետից փնթի նախագիծ: Նույնքան վրդովված էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, ով սկսեց գլուխ գովել, թե սիրով հրաժարվել է դառնալ այս օրենսդրական նախաձեռնության համահեղինակ: Ինչեւէ, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փորձում էին չնեղացնել պարոն Հ. Մարգյանին, ով նախագծի հիմնական զեկուցողն էր` բացատրելով, թե ինչու են դեմ, ապա ընդդիմադիր պատգամավորները գաղափարին «կողմ» լինելով` բոլորովին չէին ընդունում սույն օրենսդրական նախաձեռնությունը: Ի վերջո, երկար լռելուց ու բոլորի կարծիքները լսելուց հետո, խոսեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. «Քանի որ հարցն ունի ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ամենակարեւորը, բարոյական տեսանկյուն, մեկ բառով ասած, այս նախագծի քննարկումը ինձ հիշեցրեց ժողովրդական հայտնի խոսքը` «արտը խախուտ մահանան կարկուտ»: Հիմա ասում եք գաղափարը շատ սիրուն է, էս ինչ լավն է, բայց հագը կոշիկներ չկա, միգուցե կոշիկ հագցնենք, կամ գույնը մազերի փոխենք եւ այլն, եւ այլն, չի անցնելու այս մոտեցումը: Եվ ես կբերեմ օրինակ, հստակ սղագրությունը կա, այո, ինձ եղել է առաջարկ , որ եկեք քառօրյա նիստերի օրակարգ չընդգրկենք հարցը, տանք մեծ օրակարգ, կառավարությունը ներկայացնի իր մոտեցումը, համադրենք: Կառավարությունը ներկայացրել է իր մոտեցումը, մոտեցման մեջ շարունակել է, որ արտադատական կարգով պետք է լուծում ստանա, այսինքն` այն քաղաքացին, որը իրոք ունի խնդիր եւ այսօր մենք պետք է տեր կանգնենք: Խայտառակ վիճակ է այսօր տիրում, ես էլի եմ կրկնում այսպես շարունակել հնարավոր չէ»: Ապա դիմեց Ա. Մինասյանին. «Ինչ վերաբերում է նախագծին, հիմա ճենճոտն ու փնթին էս մոտեցո՞ւմն է…»: Գ. Ջհանգիրյանն էլ որոշեց պաշտպանել պարոն Մինասյանին. «Էս մարդը կողմ ա, մի հետ համոզի»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում