ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՃԻՇՏ ԴԱՍԵՐ ԷԻՆ ՔԱՂԵԼ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՃԻՇՏ ԴԱՍԵՐ ԷԻՆ
ՔԱՂԵԼ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակում են ընթանալ մինչեւ 20 եւ 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները: Այս ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 10 ծանրորդ եւ 2 ծանրորդուհի:
Մինչեւ 23 տարեկանների մրցապաքարում, 21-ամյա Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում դարձել է փոխչեմպիոն. Սմբատը պոկում վարժությունում բարձրացրել է 107 կգ, իսկ հրումումª 145 կգª երկամարտում 4 կգ-ով զիջելով չեմպիոն դարձած իսպանացի Ջոշուե Բրաչին: Հիշեցնենք, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը` C եւ B խմբերի մասնակիցների մեջ:
Լիմասոլում մինչեւ 20 տարեկան երիտասարդների պայքարին կմասնակցեն Րաֆֆի Գալստյանը, Գեւորգ Բաղդասարյանը (երկուսն էլ` 62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Գարուշ Ղուկասյանը (երկուսն էլ` 94 կգ), Մհեր Պողոսյանը (105 կգ) եւ գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Իսկ մինչեւ 20 կգ քաշային կարգում Նորայր Ավետիսյանն ու Հակոբ Մկրտչյանը արդեն հասցրել են մեդալներ նվաճել. 77 կգ քաշային կարգում Նորայր Ավետիսյանը երկամարտի 318 կգ (138+180) արդյունքով գրավել է երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Հակոբ Մկրտչյանին, ով երկամարտում հավաքել է 313 կգ (137+176): Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս Վիկտոր Գետիսը, ում երկամարտի արդյունքը եղել է 355 կգ (160+195): Հակոբ Մկրտչյանը Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում երկամարտի 319 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: Իսկ Ալմաթիում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում հատկապես տպավորիչ ելույթներ էր ունեցել պատանիների աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, ով ելույթ ունեցավ 105 կգ քաշային կարգում եւ երկամարտի 396 կգ (183+213) արդյունքով 38 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Այնպես որ, Լիմասիում Մարտիրոսյանի հնարավորությունները հսկայական են:
Մեծահասակների աշխարհի առաջնությունում Իզաբելա Յայլյանը երկամարտի 207 կգ (97 +110) ցուցանիշով 40 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 19-րդ տեղը, իսկ ահա Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդուհին 58 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն: Իզաբելան պոկում վարժությունում բարձրացրել է 85 կգ, իսկ հրումումª 106 կգ: Աղջիկների մրցավեճի մեր մյուս մասնակիցը Տաթեւ Հակոբյանն էր, ով պոկում վարժությունում ցույց տվեց 93 կգ (չորրորդ արդյունք), հրումումª 108 կգ (հինգերորդ արդյունք) ու երկամարտի 201 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Փաստորեն, մեծահասակների աշխարհի առաջնությունում փորձառու ծանրորդների հետ պայքարը հայ երիտասարդ մարզիկներին անհատական ցուցանիշները բարելավելու եւ երիտասարդների մեջ ավելի կայուն պայքար ցուցադրելու հնարավորություն տվեց:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

