ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻՈԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ. "Ա՛Յ, ՇԱՇ, ԲՐԱԽԻ ԷՏ ԱՄԵՐԻԿԱՆԵՐԸ, ՏՈՒՆ ԱՐԻ..."

Արխիվ 12-16

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻՈԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ.
«Ա՛Յ, ՇԱՇ, ԲՐԱԽԻ ԷՏ ԱՄԵՐԻԿԱՆԵՐԸ, ՏՈՒՆ ԱՐԻ...»


Նոյեմբերի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 70-ամյա հոբելյանական երեկոն: Ուղիղ տասը տարի առաջ` Երեւանում կայացած դերասանուհու 60-ամյակին հայ բեմի նահապետ, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իրեն հատուկ տոնով ու Լոռվա բարբառով ասաց. «Ախչի, ա՛յ շաշ, բրախի էտ ամերիկաները, տուն արի...»:


Սակայն, տիկին Վիոլետան կրկին վերադարձավ իր ամերիկաները ու տասը տարի անց եկավ Հայաստան` նշելու արդեն 70-ամյակը, որն այս անգամ բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ի դեպ, այն Վ. Շահվերդյանի բեմադրած 53-րդ հոբելյանական երեկոն էր: Ողջ բեմադրությունը նվիրված էր դերասանուհուն` Ծմակուտի Աղունին տուն` հայրենիք վերադարձնելուն: Դա պահանջեց նաեւ երեկոյին ներկա հանդիսատեսը: Հայրենիք վերադարձի կոչ եղավ նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի կողմից. «Եկե՛ք, տիկին Վիոլետա, մենք բոլորս Ձեզ շատ սպասում ենք",- ասաց Ա. Պողոսյանն ու Վ. Գեւորգյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն` "Ոսկե մեդալը»: Ա. Պողոսյանի ցանկությունն այնքան մեծ էր, որ տիկին Վիոլետան վերադառնա հայ թատրոն, որ մի պահ շփոթվեց եւ շնորհավորեց ոչ թե 70, այլ 75-ամյակը, սակայն ասաց, որ դա պատահական չէր, քանի որ. «Եկե՛ք, տիկին Վիոլետա, մենք Ձեր բոլոր ամյակները մեծ սիրով կնշենք այստեղ` Հայաստանում, միայն Դուք վերադարձեք»:
Վ. Գեւորգյանն իր բեմարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ ծննդյան հոբելյանի առթիվ արժանացավ նաեւ ՀԹԳՄ «Ոսկե մեդալի»: Երեկոյի ավարտին Վ. Շահվերդյանը դիմելով տիկին Վիոլետին` խնդրեց, որ չհուզվի, քանի որ սա երեկոյի ամենակարեւոր պահն է, ու բեմ հրավիրեց Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանին, ով Վ. Գեւորգյանի` ԱՄՆ մեկնելուց հետո, ինչպես Վ. Շահվերդյանն ասաց. «Շարունակում է այն ամենը, ինչ դու ստեղծեցիր քո Աննայով, Անուշով, Սոֆիով եւ մյուս բոլոր կերպարներով»: Լուիզա Ղամբարյանն էլ բեմ բարձրանալով` ասաց. «Հիմա երջանիկ եմ ու հպարտ, որ գտնվում եմ բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկի հետ նույն բեմում: Ողջ երեկոյի ընթացքում հետեւում էի. դու ընդամենը 3 բան էիր անում` դու շատ քիչ խոսեցիր, դու ժպտում էիր ու լռում էիր: Աստված իմ, ինչքան անմիջական է Վիոլետայի խոսքը, ինչքան հմայիչ է ժպիտը, եւ ինչքան խոսուն է նրա լռությունը: Իսկ այն դերասանուհին, որը կարող է լռել եւ լինել հետաքրքիր, ինձ համար իսկապես չափանիշ է: Թույլ տուր քո հարազատ թատրոնի, քեզ համար այնքան թանկ, այնքան գաղտնիքներով ու բացահայտումներով, հաղթանակներով ու պարտություններով լի թատրոնի անունից շնորհավորել քեզ: Միանալ բոլոր մարդկանց ցանկություններին ու խնդրանքներին: Եվ, իբրեւ ուղերձ-բացիկ ասել` մենք կարոտում ենք քեզ ու քո դերասանական տեսակին, որն անկրկնելի է»:
Այս ամենից հետո թվում էր, թե ողջ երեկոյի ընթացքում արտասվող, բեմին ու հայ հանդիսատեսին կարոտած դերասանուհին խոսափողը կվերցնի ու կասի, որ վերադառնում է, սակայն. «Այս ի՞նչ եք անում դուք ինձ հետ, բոլորիդ մեկ առ մեկ շնորհակալ եմ: Ես այսօր թատրոնում չեմ, բայց թատրոնը միշտ իմ մեջ է, երբեք ինձ չի թողել մենակ: Այս ինչ սերունդ է, այս ինչ փառահեղ երիտասարդներ են... Բայց չեմ կարող վերադառնալ. երեխաներս, թոռներս ախր այնտեղ են, ի՞նչ անեմ, մեկ-մեկ այսպես կգամ կհանդիպենք»,- ապա Ծմակուտի Աղունին հատուկ չոր ու կոշտ տոնով շարունակեց. «Հետո, կարոտը լավ բան է, էլի, որ մշտական գամ այստեղ մնամ, այսպես չեք անելու, մի քիչ այնտեղ կմնամ, հետո կգամ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում