"ՖՈԲԻԱՆ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ"

Արխիվ 12-16

"ՖՈԲԻԱՆ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ"


- Ինքնաթիռով թռչելու միտքն այնքան է ինձ վախեցնում, որ որոշեցի հրաժարվել ինձ համար հաճելի եւ կարեւոր ուղեւորությունից: Ի՞նչն է պատճառը. սա բնազդային սարսա՞փ է, թե, այսպես կոչված, աէրոֆոբիա: Կա՞ այն հաղթահարելու հնար:
Հարցին պատասխանել է
հոգեբան ՆԱՏԱԼԻ
ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.

-Ֆոբիաներ կարող են ի հայտ գալ անգամ ամենաուժեղ եւ քաջարի մարդկանց մոտ: Ֆոբիան թուլության վկայություն չէ, ընդհակառակը, մարդը ֆոբիայի միջոցով կարող է դիմակի տակ առնել իր անվստահությունը, կասկածները, անբնական վախերը: Ամերիկացի գրող Հերման Մերվիլի "Մոբի Դիկ" վեպում հերոսներից մեկը դիմելով Աստծուն, խնդրում է պաշտպանել իրեն "այս սարսափելի մարդկանցից, ովքեր քաջություն չունեն վախենալու": Այնպես որ, վախ զգալը, սարսափ ապրելը բնավ չեն նշանակում վախկոտ լինել, առավելեւս, եթե դրան "ֆոբիա" նորաձեւ անվանումը տրվի: Ֆոբիաները` իռացիոնալ վախերը, հետեւանք են լինում գերհոգնածության, հոգեկան անկայունության, սեփական անձի` յուրահատուկ եւ բացառիկ լինելու ցանկության, պարզապես բարձր դյուրազգացության:
Աէրոֆոբիան ամենատարածված եւ ամենաբացատրելի վախերից մեկն է: Մենք ցամաքային արարածներ ենք, եւ չնայած ժամանակ առ ժամանակ երկրից վեր սավառնելու մեր ցանկությանը` հենց երկրից ենք ստանում մեր ուժն ու ավյունը: Հողին ամուր կանգնելու, ոտքի տակ հողն զգալու, հողի վրա մեր բարեկեցության հիմքն ունենալու ցանկությունը միանգամայն հասկանալի է: Բայց ինչպե՞ս համադրել դա դեպի վեր ձգող երազանքի հետ: Իբրեւ սկիզբ` մի քանի խորհրդի հետեւեք. ուղեւորությունից առաջ բացեիբաց զրուցեք Ձեր վախի հետ: Հավանաբար, դուք վախենում եք ոչ թե թռիչքի ընթացքից, այլ, օրինակ, նոր վայրում հայտնվելուց, սպասումների չարդարացումից, այս կամ այն անհարմար իրավիճակից… Նախօրոք մի հավաքեք Ձեր իրերը, մի "նստեք" ճամպրուկների վրա, մի շտապեք պահանջվածից ժամ առաջ հասնել օդակայան: Դուք գիտեք` նահանջելը կա ու կա, բայց լավ մտածեք, թե ինչ եք կորցնելու չթռչելու դեպքում եւ ինչ եք ձեռք բերելու, եթե գոտեպնդվեք:
Հարմար հագուստ եւ կոշիկ հագեք. ինքնաթիռում նեղվածքի պայմաններում շատ կարեւոր է հարմարավետության ապահովումը: Մոռացեք շոկոլադի մասին: Գրգռող շոկոլադի փոխարեն օգտվեք նույն "երջանկության" ֆերմենտը պարունակող բանանից, թռիչքից առաջ եւ այդ ընթացքում շատ ջուր խմեք, գիրք, ամսագիր ընթերցեք, սկանվորդներ լուծեք, երաժշտություն լսեք: Բարեհաջող տեղ հասնելու առթիվ քաջության համար ինքներդ ձեզ մի հաճելի մրցանվեր խոստացեք:
Վերջապես հիշեք, Իկարոսի հայրը` Դեդալոսը, հետեւելով անվտանգության կանոններին, իր ուզած տեղը հասավ, ապրեց երկար եւ երջանիկ: Բացի այդ, երջանկությունն ինքը ուղեւորությունն է, ոչ թե` ինչ-որ նախանշված վայրը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում