ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օրերս քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը, որն առաջիկայում կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգում: Ի՞նչ ցույց տվեցին այդ քննարկումները, ԱԺ խմբակցություններն ի՞նչ դիրքորոշում ունեն: "Իրավունքը" փորձեց ճշտել, թե ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ եղե՞լ է նախնական տեսակետների փոփոխություն, թե ոչ:
"Ժառանգություն" կուսակցության տեսակետում կարծես թե փոխվել է միայն այն, որ, ի տարբերություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, կուսակցության մյուս պատգամավորներն ազգի դավաճան չեն համարում այն գործընկերներին, ովքեր կողմ են քվեարկել  ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Իսկ ահա ՀՅԴ-ից իրենց տեսակետը հայտնեցին յուրօրինակ ձեւով. "Մենք խիստ զբաղված ենք":
ԱԺ "Օրինաց երկիր" կուսակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մի քանի բառ ավել ասաց, բայց հստակ կարծիք կար.
- Մենք միշտ էլ կողմ ենք եղել, որ Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին: ԱԺ-ում պայմանագրի քննարկման ժամանակ մենք մնացել ենք մեր նախնական կարծիքին, եւ ոչինչ չի փոխվել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ընդգծեց.
- Մենք մեր կուսակցության ներսում կատարել ենք քննարկումներ, սակայն վերջնական որոշում դեռեւս չենք կայացրել ¥այս կարծիքն առնվազն տարօրինակ է նրանով, որ ԵՏՄ-ի հարցով գլխամասային համարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համապատասխան նիստը վարում էր եւ "կողմ" քվեարկեց հանձնաձողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով այնուհետեւ անթաքույց ակնարկեց, որ նման քվեարկությունը ոչ միայն իր անձնական, այլª կուսակցության տեսակետն էր- հեղ.¤:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ էլ հետեւյալ կերպ մեկնաբանեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման գործընթացը.
- Ակնհայտ է, որ հայ հասարակությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը չի դիմադրում: Նույնիսկ քաղաքական կառույցներ կոչվածներն առանձնապես բողոք չունեն, քանի որ հասկանում են Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի տեղաբախշվածությունը եւ խոշոր տերությունների մեջ բարեկամների բացակայությունը այլ տարբերակի հնարավորություն չի տալիս: Կարծում եմ` ԵՏՄ-ին անդամակցելու ընտրությունը շատ ճիշտ է: ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ պետք է տեղի ունենար լայն քննարկում` ոչ թե մերժելու կամ ընդունելու տարբերակով, այլ դրա բացասական ու դրական կողմերը  քննելու իմաստով: Իհարկեª կան որոշ բողոքողներ, որոնք համարվում են հասարակության մի փոքր հատվածը, եւ նրանց բարձրացրած աղմուկն անիմաստ է: Այստեղ գործում է ժողովրդավարական սկզբունքը` ձայն բազմաց, ձայն Աստծո: Մենք պետք է կարողանանք այս հնարավորությունից օգուտներ քաղել, ռեալ գնահատել դրականն ու բացասականը եւ առաջ գնալ: Հայաստանը համապատասխան կողմնորոշման դեպքում կարող է դառնալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մոդեռնիզացիայի դարբնոցը: Սա Աստծո կողմից տրված հնարավորություն է, բայց դե  հարց է` մենք այն կօգտագործենք, թե ոչ:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար, թե մինչեւ դեկտեմբերյան հերթական քննարկումնները, խմբակցությունները կփոխե՞ն իրենց դիրքորոշումները, թե՞ ոչ:
1. Ոչ, բոլորն էլ հասկանում են, որ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացն անշրջելի է, փորձում են իրավիճակին հարմարվել- 63%:
2. Այո, ԱԺ-ում կան ԵՏՄ-ին դեմ ուժեր, որոնք դեռ ի հայտ կգան- 29%:
3. Դժվարանում եմ պատասխանել- 8%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում