«ՈՎ ՔՈ ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ, ԱՍԵՆՔ` ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ Է, ԱՅԴՔԱՆ ԷԼ ՃԻՇՏ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՈՎ ՔՈ ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ, ԱՍԵՆՔ`
ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ Է, ԱՅԴՔԱՆ ԷԼ ՃԻՇՏ ՉԷ»


ՀԱԿ-ի հին կաղնու` ԼՏՊ-ի հորդորին, որ ավելորդ են ջղաձգումները` ՀՀ ԵՏՄ անդամակցման շուրջ, կարծես թե, ի գիտություն ընդունեցին բոլոր արեւմտամետ ուժերն ու գործիչները, բացի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից: Վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս խորհրդարանում ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցի քննարկման ժամանակ ամբիոնից հայտարարեց, թե ովքեր «կողմ» քվեարկեն այս որոշմանը, կհամարվեն ազգի դավաճան: Այս եւ այլ ներքաղաքական հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Պողոսյան, համամի՞տ եք Զ. Փոստանջյանի այն տեսակետին, որ ովքեր կողմ են ՀՀ ԵՏՄ անդամակցմանը ազգի դավաճաններ են:
- Ես դատավոր չեմ, իսկ ազգի դավաճան կարող եմ համարել միայն նրան, ով, իսկապես, դատարանում ապացուցվել է, որ ազգի դավաճան է:

Այնպես որ, եթե մարդիկ ունեն տեսակետ, հավատում են դրան եւ իրենց ազգի զարգացման տեսլականը դրա մեջ են տեսնում, իրենց ընտրությունն է: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ միասին մեր հողն ենք պաշտպանում սահմանագծում: Եվ այդ իմաստով նման բառերը ուղղակի «շռայլելը», երեւի այդքան էլ ճիշտ չէ: Բայց Զարուհի Փոստանջյանն էլ, իր իրավունքն ունի` իր կարծիքն այդպես ձեւակերպելու, ասելու: Ես երբեւէ որեւէ մեկին չեմ ասի ազգի դավաճան, եթե չեմ տեսել իր դավաճանությունը: Իսկ եթե այդ բառը փոքրացնենք, եւ ամեն մեկը, ով քո կարծիքի հետ համաձայն չէ, ուղղակի ասենք` ազգի դավաճան է, այդքան էլ ճիշտ չէ: Այս պարագայում ես չեմ ցանկանում որեւէ մեկին պիտակ կպցնել, այլ կասեմ միայն մեկ բան, ինչպես արդեն ասել եմ ԱԺ հայտարարությունների ժամին` խնդրում եմ, երբ քվեարկեք, ծանր ու թեթեւ արեք բոլորի տեսակետները` ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը ու վերջում հավատալով, ձեր սեփական կամքով ձեր քվեարկությունն արեք: Իսկ թե ինչ կլինի, դա էլ կորոշի ժամանակը: Հիմա վաղը, օրինակ, եթե սոցիալական հարցում անեն, եւ պարզվի, որ բնակչության 80 տոկոսը կողմ է ԵՏՄ անդամակցմանը, մենք պետք է բոլորին ազգի դավաճա՞ն համարենք: Ամեն մարդ իր համար պետք է գնահատական տա, բայց ազգի դավաճան պետք չէ կոչել միմյանց:
- «Ժառանգություն» խմբակցությունն ի՞նչ տեսակետ ունի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու` Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնության մասին:
- Մենք այդ հարցը չենք քննարկել, որովհետեւ ֆիզիկապես դա հնարավոր չէր: Ես ամսի 20-ից բացակայել եմ ու վերադարձել եմ ընդամենը օրեր առաջ, իսկ պարոն Ռ. Հակոբյանը մեկնել է եւ կվերադառնա ամսի 29-ին: Երբ վերադառնա, դրանից հետո կկարողանանք հնարավորություն ունենալ նաեւ քննարկել դա: Գաղափարի մասին եթե խոսենք, ապա «Ժառանգությունը» եղել է եւ մնում է ընդհանուր համակարգային փոփոխությունների կողմնակից: Եվ այս շրջանակի մեջ` գաղափարային իմաստով, այդ նախագիծը շատ դրական է ընկալվում: Բայց մինչեւ տեքստը չլինի, չքննարկենք, դժվարանում եմ կարծիք ասել:
- Փաստորեն, հավանականություն կա՞, որ Ն. Փաշինյանը կստանա «Ժառանգության» պատգամավորների ստորագրությունները:
- Միշտ այդ հավանականությունը կա, եւ ինձ թվում է` ավելի շատ խնդիրն այդ կողմ է գնում: Ուղղակի, մանրուքներն են կարեւոր, թեպետ կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ ասել է, որ շատ պարզ եւ մատչելի տեքստ է լինելու: Այնպես որ, տեքստը կտեսնենք եւ ըստ դրա էլ կարձագանքենք, որեւէ խնդիր չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում