ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱ

Արխիվ 12-16

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՐԵՎՈՐ  Է ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԸ»

 

1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որի պատմական նշանակությունը, ըստ քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, այն է, որ   ինքնիշխանության  հաստատման ու միավորման գործում կատարվեց լուրջ քայլ: «1989 թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը համաժողովրդական բնույթ ուներ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը:

Դեկտեմբերի մեկի որոշումը,  ըստ Մանուչարյանի,  կարեւոր էր, որովհետեւ ԽՍՀՄ-ի   վերջին տարիներին օրենսդրության մեջ մտավ մի կետ, ըստ որի` ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված որեւէ  հանրապետություն, եթե դուրս  է գալիս ԽՍՀՄ-ից, ապա նրա ավտոնոմ մասը կազմող պետական միավորումը (տվյալ դեպքում Ադրբեջանի կազմում ավտոնոմ կազմ էր ԼՂ-ը)  իրավունք էր ստանում   հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: «ԼՂ-ը ստացավ հնարավորություն գործող օրենսդրության սահմաններում օրինական ճանապարհով դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ օրինական կերպով իրականացնի միացումն Հայաստանի հետ»,- հիշեցնում է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորմանը, ըստ Մանուչարյանի, խոչընդոտում էին թե խորհրդային, թե ադրբեջանական, թե միջազգային պետական համակարգերը: «Երբ մենք գրում ենք, որ ԼՂ-ը օրինական ճանապարհով է գնացել, բայց միջազգային հանրությունն ասում է` գրողի ծոցը ձեր օրենքը, ինձ  հետաքրքրում է գայլային օրենքը, սա այլ հարց է: Բայց փաստ  է, որ «գայլերին» (նկատի ունի վերամիավորմանը խոչընդոտողներին-խմբ.) մենք դրեցինք  ծանր վիճակի մեջ` ամեն ինչ կատարված է օրենքով,  ԼՂ-ը գնացել է օրինական ճանապարհով:  «Գայլերն» են այսօր փորձում դուրս գալ  օրինական կատարված գործընթացի տակից»,- վերլուծում է քաղաքական գործիչը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը վստահ է` միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչմանը պետք է հաջորդի Հայաստանի ու Արցախի միավորումը: «Հայությունը  Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոչ թե լաց ու կոծով հանդես գա, այլ  վերահաստատի իր` որպես մի ամբողջականության ապրելու իրավունքն ու վճռականությունը: Ես կարեւոր եմ համարում  ոչ միայն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ  հռչակել Հայաստանի ու Արցախի վերամիավորման  փաստը, այլեւ ապրելու մեր հաստատակամությունն ու գործնական քայլերն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում