ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՅԴԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՀՈՏ ԷԼ Է ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՅԴԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՀՈՏ ԷԼ Է ԳԱԼԻՍ
Բողոքի ալիքը, որն սկիզբ առավ ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ¥Միսուրի նահանգ¤, վերջին օրերին արագորեն ծավալվում էª արդեն ընդգրկելով մոտ 20 քաղաք: Սրա հետ միասին ակնհայտ է դառնում, որ 18-ամյա սեւամորթ պատանուª Մայքլ Բրաունի սպանությունը սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից ոչ թե այս համատարած դժգոհությունների պատճառն էին, այլ ընդամենը` առիթը:ԻՍԿ ՆԵԳՐԵՐԻՆ ԴԵՌ ՃՆՇՈՒՄ ԵՆ
Նկատի ունենք, որ ամերիկյան սեւամորթների շրջանակներում եղած հսկայական լարվածությունները, որոնք թեեւ համարվում էին վաղուց անցյալում մնացած եւ ամերիկյան դեմոկրատիայի կողմից հաղթահարված երեւույթ, իրականում մղվել էին հասարակական կյանքի խորքերը, խնամքով քողարկվել: Բայց հենց ամերիկյան տվյալներն են վկայում ¥տե՛ս գրաֆիկական պատկերները, էջ 13¤, որ սեւամորթների մոտ առաջ բերող այդ լարվածության հիմքերն իրականում ոչ մի տեղ էլ չեն անհետացել, լարումները կուտակվում-կուտակվում եւ 18-ամյա պատանու սպանության պես ցանկացած առիթ դրանք կարող են միանգամից պայթյուններ առաջ բերել: Չնայածª նման պայթյուններ միշտ էլ եղել ենª որպես կանոն կրելով միայն լիցքաթափող բնույթ: Բողոքների այս հերթական ալիքն էլ, համոզված ենք, այսօր-վաղը իր հերթին կլիցքաթափվի: Բայց սրա հետ մեկտեղ նաեւ գլոբալ իրավիճակն է փոխվում, չնայածª դա արդեն տիպիկ ամերիկյան երեւույթ չէ: Նկատի ունենք այն պարզ հանգամանքը, որ ժամանակակից դեմոգրաֆիկ գործոնների ազդեցությամբ ամերիկյան հասարակությունում սպիտակամորթ ¥առաջներում սրա հետ մեկտեղ օգտագործվում էր նաեւ քրիստոնյա տերմինը¤ տարրը հետեւողականորեն կորցնում է իր դեմոգրաֆիկ գերիշխանությունը, ինչը որ Եվրոպայում նկատվում է իսլամական աշխարհի ինտենսիվ տարածման արդյունքում: Ճիշտ է, առայժմ ուժային առավելությունը սպիտակամորթների ձեռքին է, սակայն դեմոգրաֆիկ փոփոխություններն այնքան արագ բնույթ են ստացել, որ արդեն իսկ այդ պատկերը շեշտակի փոփոխությունների է ենթարկվում:
Իսկ Ֆերգյուսոնի օրինակը ցույց է տալիս, որ միեւնույն է, արդեն իսկ ներքին հակասություններն այնքան են խորացել, որ իրեն դեմոկրատիայի կենտրոն հռչակած ԱՄՆ-ն արդեն ստիպված է` այդ լարվածությունների բռնկման հերթական փուլը հանդարտեցնելու համար անցնել լայնամասշտաբ ջարդարարությունների, հրկիզումների, տասնյակ քաղաքներում ռազմական մեքենայի գործադրման եւ անգամª սպանությունների ալիքի միջով:
Թե այս ամենից հետո էլ ինչ կմնա արեւմտյան գովաբանված դեմոկրատական արժեքներից, դեռ կտեսնենք:
ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Սակայն այս ամենին զուգահեռ խոսակցություններ են տարածվել նաեւ ամերիկյան դժգոհության ալիքի այլ պատճառների մասին: Ըստ այդ լուրերիª ամերիկյան սեւամորթների այս հուզումներին, որոնք արդեն ստանում են նաեւ հակաօբամայական բնույթ, մեծ չափով նպաստել են նաեւ ԱՄՆ ներքաղաքական ինտրիգներում եւ անգամª նախագահական ընտրությունների վրա միշտ էլ հսկայական ազդեցություն ունեցող նավթարդյունաբերողները: Պատճառն էլ պարզ է. նավթի գներն աշխարհում հասել են այն վտանգավոր մակարդակին, որի պարագայում նախª ավանդական եղանակով նավթարդյունահանողները կրում են հսկայական վնաս: Իսկ ահա նորª սլանցային նավթարդյունաբերությունը գործնականում կանգնել է ոչնչացման շեմին, հաշվի առնելով այն հայտնի փաստը, որ այդ ուղղությամբ եկամտաբերության միջին շեմ է համարվում մեկ բարելի դիմաց 80 դոլար միջին համաշխարհային գինը, իսկ փաստացի գները արդեն տեւական ժամանակ է, որ դրանից ներքեւ են ու կանխատեսվում է, որ դեռ կնվազեն: Ընդ որում, նույն աղբյուրների գնահատմամբª ամերիկյան նավթարդյունաբերողներն այդ գների հիմնական պատճառ են համարում ԱՄՆ արտաքին սխալ քաղաքականությունը, այն էլª միանգամից մի շարք ուղղություններով թույլ տրված սխալները: Այդ թվում, որ այդ քաղաքականության արդյունքում լուրջ հակասություններ են առաջացել Մերձավոր Արեւելքի նավթային գոտու անվիճելի առաջատար եւ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկիª Սաուդյան Արաբիայի հետ:
Վարկածը, որ նավթային այս մեծ խաղն առաջ է տանում միայն Սաուդյան Արաբիան եւ ի վնաս ոչ թե ՌԴ-ի, այլ ԱՄՆ-ի, վերջին օրերին գնալով միայն ավելի է ամրապնդվում: Բացատրությունն էլ առավել քան պարզ է. սլանցային նավթի պատճառով մոտ կիսով չափ նվազել է արաբական նավթի վաճառքն ամերիկյան շուկայում, եւ արդյունքում արաբական շեյխերը հսկայական շահույթներից զրկվել են: Ավելինª շեյխերը նավթի հաշվին նաեւ իրենց քաղաքական նախասիրությունները Վաշինգտոնին ներկայացնելու հնարավորություններ ունեին: Փոխարենըª ԱՄՆ-ին հնարավորություն էին տվել Մերձավոր Արեւելքը լցնել ամերիկյան ռազմաբազաներով: Այսինքնª տասնամյակների ընթացքում ստեղծվել էր փոխադարձ շահերով իրար հետ կապված մի համակարգ, եւ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի մոտ նվազում է արաբական նավթի նկատմամբ հետաքրքրությունը, այդ համակարգն արդեն դառնում է անիմաստª առաջ բերելով նավթային շեյխերի եւ Վաշինգտոնի միջեւ սուր հակասություններ: Դրա ցայտուն օրինակը, անշուշտ, "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորման դեմ տարվող ամերիկյան պատերազմն է: Հայտնի փաստ է, որ հենց արաբական շեյխերն էին կանգնած ԻՊ-ի ստեղծման հիմքերում եւ ԱՄՆ-ն էր, որ այդ կառույցը հասցրեց ներկայիս զորությանը: Առաջադրված խնդիրըª Ասադի վարչակազմի տապալումը, ձեռնտու էր ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ շեյխերին: Բայց Ասադը Իրանի եւ ՌԴ-ի աջակցությամբ դիմացավ, եւ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում առաջացած վակուումը լցնելու նպատակով անցավ Մեծ Քուրդիստանի ստեղծման տարբերակին: Այսինքնª Մերձավոր Արեւելքի կենտրոնում Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի հաշվին ծնունդ էր առնում մեկ բավականին հզոր նավթային պետություն, որը կվերածվեր ԱՄՆ-ի տարածաշրջանային թիվ մեկ դաշնակցի եւ պարզապես անիմաստ կդարձներ մյուս բոլոր դաշնակիցների կարիքը: Շեյխերի պատասխանը ԻՊ-ի միջոցով Իսլամական խալիֆաթի ստեղծումն էր, որի կայանալու դեպքում արդեն անիմաստ էր դառնում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Եվ սկսվեց ԻՊ-ի դեմ պատերազմը, սկզբում թատերականացված ներկայության տեսքով, բայց զգացվում է, որ այն գնալով կթեժանա: Հասկանալի է, որ շեյխերի հետ այս հակամարտության Վաշինգտոնը կարողացավ գնալ հենց սլանցային նավթի հաշվին, եւ ԻՊ-ի դեմ սկսված պատերազմին անմիջապես հաջորդած նավթային գների այս անկումները, իհարկե, նաեւ ԱՄՆ-ին սլանցային առավելություններից զրկելու իմաստ են ստանում:
ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Մյուս կողմից էլ, անշուշտ, չպետք է մոռանալ այն էական դերը, որ այդ մեծ խաղում ունեն Ռուսաստանն ու Իրանը: Իհարկեª նավթային գների հարցը մեծ հարված է այս երկու տնտեսությունների համար էլ: Բայց նաեւ հասկանալի է, որ խաղի ավարտվելուն պես գները կվերադառնան նախկին մակարդակին, միգուցե նաեւ ավելի բարձր, որը կփոխհատուցի տնտեսական կորուստները: Բայց փոխարենըª ԱՄՆ-ի եւ արաբական շեյխերի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում միանգամայն տրամաբանական է դառնում գոնե նավթի գների եւ ամերիկյան "սլանցային հեղափոխության" դեմ պայքարում շեյխերի եւ ռուսների գործողությունների համակարգումը: Եվ եթե սրան գումարում ենք նաեւ այն փաստը, որ Իսրայելը նույնպես սկսել է չափից դուրս հաճախակի դժգոհել Վաշինգտոնիցª փոխարենը կտրուկ հրաժարվելով մասնակցություն ունենալ հակառուսական պատժամիջոցներին, ապա այս իրավիճակը խոստանում է տարածաշրջանում ռուսական ազդեցության հետագա աճª ի հաշիվ ԱՄՆ-ի: Հասկանալի է, դրա հակակշռն Ուկրաինան է եւ եվրոպական ուղղությամբ ՌԴ-ի ունեցած խնդիրները, որոնք գնալով միայն ավելանում են: Համենայնդեպսª կանցլեր Մերկելն արդեն ուղղակի տեքստով է խոսում ՌԴ-ի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների վերանայման մասին: Չնայած մյուս կողմից էլ, եթե Գերմանիան գնում է ռուսների հետ հակամարտության էլ ավելի խորացման, ապա դա Մոսկվային հնարավորություն է տալիս շատ ավելի ազատ գործել ուկրաինական ուղղությամբ, եւ, թերեւս, պատահական չեն այս օրերին Կիեւում սկիզբ առած այն հիստերիան, թե ՌԴ-ն վերջին օրերին կտրուկ կոշտացրել է բոլոր մակարդակներով շփումներըª առաջ քաշելով Դոնբասի ինքնորոշումն անհապաղ ճանաչելու պայման:
Մի խոսքովª ամենուր լարվածություններն աճում են, ինչից ամենեւին էլ լավ հոտ չի գալիս: Եվ դա մտածելու տեղիք է տալիս գոնե նրանով, որ այս բոլոր գործընթացները զարգանում են հենց մեր հարեւանությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

