ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Գրեթե բոլորս վրդովվում ենք, թե ինչպիսի ցածրաճաշակ ու գռեհիկ սերիալներ են ցուցադրվում հայրենի հեռուստաեթերում: Իսկ հիշո՞ւմ եք խորհրդային տարիների մարդկային դեմքով սերիալները: Զորօրինակ` կապիտան ՀԱՆՍ ՔԼՈՍԻՆ: Նրա դերը կատարող լեհ դերասան Ստանիսլավ Միկուլսկին 86 տարեկանում հեռացավ կյանքից: Ինչեւէ, այսօր, երբ համացանցում գտնում ես այդ հին-բարի սերիալների տեսագրությունները, ապա զարմանքով տեսնում ես, որ այսօրվա աղբի հետ համեմատության ոչ մի եզր չկա: Այնպես որ, կարոտախտը բավականին հաճախ ամենեւին էլ վատ բան չէ: Եվ զարմանալով հանդերձ, բարի խոսքով հիշենք ե՛ւ Միկուլսկուն, ե՛ւ նրա մարմնավորած կապիտան Քլոսին:
Ինչպես հայտնի է, երեկ կեղծ ահազանգ էր եղել, իբր "Զվարթնոց" օդանավակայանում ռումբ կա: Եվ ահա ԱՀԱԶԱՆԳԻ հեղինակը ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների ջանքերով հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ու ամենազարմանալին` ոստիկանությունում տված նրա պարզաբանումն է. "Անտեր տղա եմ, ասի` զանգեմ, մի քանի տարի կտանեն` կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ": Պատկերացնո՞ւմ եք, մարդը ցանկացել է հայտնվել բանտում, որպեսզի պետությունը նրան ձրի պահի: Հետաքրքիր է, արդյո՞ք հոգեպես առողջ է այդ անձնավորությունը: Չէ՞ որ անգամ ամենածանր վիճակում գտնվելու դեպքում, ազատությունը հնարավորություն է ընձեռում փորձել ինչ-որ ելքեր գտնել, իսկ բանտի պայմանները, բնականաբար, ընտրության որեւէ հնարավորություն չեն տալիս:  Բայց, խոշոր հաշվով, այսօր քիչ չեն այնպիսի հայորդիները, ովքեր չեն էլ ուզում ընտրության հնարավորություն ունենալ:
Իսկ Լեհաստանում տեղի է ունեցել ամենաապշեցուցիչ գողությունը: Թանգարանային համալիրի վերածված ՄԱՅԴԱՆԵԿ համակենտրոնացման ճամբարում, ի թիվս այլ ցուցանմուշների, պահվում են նաեւ նախկին կալանավորներին պատկանող շուրջ 56 հազար կոշիկ: Եվ ահա անհայտ չարագործը կտրել է պահոցի ցանցը եւ տարել 8 կոշիկ: Անշուշտ, այդ նմուշները պատմական մեծ արժեք ունեն, սակայն զարմանալի է, այդ գողությանը գնալով, ինչո՞ւ չարագործը բավարարվեց հենց 8 կոշիկով, այլ ոչ թե մի ամբողջ պարկ տանելով: Ո՞ւր է տրամաբանությունը: Եվ զարմանալին նաեւ այն է, որ սա առաջին գողությունը չէ, ավելի վաղ այդտեղից գողացել էին զոհերի մոխիր եւ կալանավորի գլխարկ: Դե ինչ , խելապակասների պակաս կարծես թե չի զգացվում:
Իսկ մեր հարեւան խելապակասների մասին էլ բավականին դիպուկ է արտահայտվել հայտնի ռուս վերլուծաբան ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ: Վերլուծելով նրանց քաղաքականության դրդապատճառները` նա վերջում ասում է. "Ես ցանկանում եմ Ադրբեջանին ասել, որ իր ջանքերը, լարվածության ռազմավարությունը ի վերջո հենց իր դեմ շուռ կգան, քանի որ նավթի ու գազի շահույթի բաշխումն այնտեղ ասիական ձեւով է տեղի ունենում` գնում է իշխանության ու մերձավորների գրպանը": Դե ինչ, զգուշացումը միանգամայն տեղին է, բայց արդյո՞ք այդ քոչվորները ականջալուր կլինեն դրան, թե կգերադասեն իրենք իրենց գլխին փորձանք բերել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում