"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ


Այն, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ մի շարք այլ "ժառանգականներ", հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը, հանրահայտ է: Սակայն պարզվում է` Րաֆֆիի հայտարարություններով, մեղմ ասած, հիացած չէ նաեւ "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

"Հայոց աշխարհ" թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան. "Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ արծարծված հարցերի եւ հարակից խնդիրների վերաբերյալ: Բայց համարում եմ, որ ավելի ճիշտ է` պահպանել կուսակցական կարգապահությունը... Գերադասում եմ իմ անձնական դիտարկումները ներսում արտահայտել, իսկ հրապարակավ ներկայացնել մեծամասնության կողմից ընդունված որոշումները":
Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ "կուսակցական կարգապահությունից" ելնելով` իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի` "օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից": Ի դեպ "Ժառանգության" փոխնախագահը նշել է, որ մոտակա հանրահավաքից մարդաշատության ակնկալիքներ չունի, քանի որ. "Ժառանգության" հավաքները երբեւիցե հայտնի չեն եղել իրենց մարդաշատությամբ...":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում