«ԵԹԵ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ ԼԻՆԵԻՆՔ ԵՎ ԱՄՐԱԳՐԵԻՆՔ, ԴԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ ԼԻՆԵԻՆՔ ԵՎ ԱՄՐԱԳՐԵԻՆՔ, ԴԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔԱՅԼԸ ԿԼԻՆԵՐ»

Դեկտեմբերի 1-ին կլրանա 25-ամյակն այն որոշման, ըստ որի` Խորհրդային Հայաստանը վերամիավորվում է ԼՂ-ի հետ, սակայն այն դարձավ չկիրառված իրավական փաստաթուղթ եւ ոչ ավել: 25 տարի անց այս կարեւորագույն որոշման մասին 25-ամյա «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ.
-Այն ժամանակ, եթե այդ որոշմանը հետագա իրավական քայլերով` ՀՀ եւ ԼՂՀ ընդունված Սահմանադրությամբ եւ օրենքներով, անդրադարձած լինեինք եւ  ամրագրեինք, թերեւս դա մեր ազգային նպատակների, իղձերի կատարման քայլը կլիներ: Հետագա պատերազմական գործողությունները եւ կարգավորման հարցում միջազգային հանրության ներգրավումը խնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման, ինչպես նաեւ դեկտեմբերի 1-ի այդ հայտնի որոշման ճակատագրի առումով բերեց այն հանգուցալուծման, ինչ ունենք այսօր: Իսկ այսօր ունենք հետեւյալը, որ միջազգային հանրությունը` հանձինս Մինսկի խմբի համանախագահների, որոնք աշխարհի հզոր պետություններն են` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, միջնորդական ջանքեր են իրականացնում կարգավիճակի եւ արցախյան խնդրի լուծման ուղղությամբ: Շատերը պնդում են, թե մենք պետք է այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչենք, բայց այս դեպքում համանախագահ երկրները եւ նրանց ղեկավարները` նախագահների մակարդակով, կարող են շատ պարզ, հստակ հարց ներկայացնել` եթե դուք միակողմանի լուծում եք այդ խնդիրը, ապա ինչի՞ համար է Մինսկի խումբն ընդհանրապես, ինչի՞ համար են Մինսկի խմբի համանախագահները, եւ ինչո՞ւ ենք մենք մեր հեղինակությամբ փորձում այդ խնդիրը կարգավորել: Չէ՞ որ բազմաթիվ հայտարարություններ են եղել համանախագահող երկրների ղեկավարներից, այսինքն` այդ մարդիկ իրենց անձնական եւ իրենց պետության հեղինակությունն են դրել այս խնդրի կարգավորման հարցում: Եթե մենք միակողմանիորեն փորձենք այդ բոլոր խնդիրներին դեմ գնալ, կարծում եմ` այնքան էլ տրամաբանական չի լինի:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն, որ 25-ամյա որոշումը թողած` ոմանք այսօր խոսում են ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
- Մենք կարող ենք ամենատարբեր օրենքներն ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ այլն, դրանից ի՞նչ կփոխվի: Ընդհանուր առմամբ` հիմա մեր եւ Ադրբեջանի միջեւ գնում է ռեսուրսների դաժան պայքար` արտաքին քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական եւ այլն: Եթե որեւէ մեկն ինձ կասի, թե մենք այսօր, եթե ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա մեր ունեցած ռեսուրսին որեւիցե ռեսուրս կավելացնի, ապա ես ճանաչման կողմնակիցն ու ջատագովը կլինեմ: Բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները մեկ ռեսուրս են: Այդ քայով հիմա մենք որեւիցե ռեսուրս չենք ավելացնի, ընդհակառակը` կզրկվենք միջազգային հանրության թեկուզեւ չեզոք բարոյական աջակցությունից, որն ամեն դեպքում մինչեւ հիմա տարածաշրջանում ապահովել է խաղաղություն: Այնպես որ, ես դա նպատակահարմար չեմ համարում:
- Այնուամենայնիվ, ինչո՞ւ 25 տարի առաջ այս որոշումը չիրագործվեց, երբ շատ ավելի նպաստավոր ժամանակաշրջան էր:
- Բոլոր դատողությունները, իրադարձությունները, որոնք հիմա կատարում ենք ե՛ւ պատմության, ե՛ւ անցած ճանապարհի վերաբերյալ, պետք է գնահատենք` ելնելով այսօրվա իրողություններից: Իսկ թե ինչ պետք է անեինք ժամանակին, ինչու չի արվել, դա արդեն պատմություն է եւ պատմաբաններինն է: Անիմաստ է, որ հիմա փորձենք քննարկել, թե ինչո՞ւ 1991-ին, 1992-ին, 1993-ին կամ 1994-ին, սա չենք արել: Բայց պետք է նշեմ, որ շատերն ասում էին, որ այն ժամանակ ավելի ձեռնտու էր եւ հեշտ էր, մենք ավելի ուժեղ էինք եւ կարող էինք ճանաչել: Միգուցե ճիշտ է, բայց անիմաստ է անդրադառնալ, թե ինչու չի արվել: Մենք ունենք այն, ինչ ունենք, եւ մեր բոլոր որոշումները պետք է հենված լինեն, բխեն այսօրվա իրադարձություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում