ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ 1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ 1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը  երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ։ Նշվում է, որ այս օրինագիծը եթե հաստատվի, ապա դրանով Թուրքիան ճանաչելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը նշի որպես սգո օր։ Արդյոք  սա  Հայոց  ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նետված  խայծ է ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար: Այս հարցերի մասին զրուցեցինք թուրքագետ Արիստակես Սիմավորյանի հետ: Մասնագետը հիշեցրեց, որ այս կուսակցությունը ստեղծվել է  նախորդ տարի Աբդուլա Օջալանի առաջարկով եւ ձգտում է դառնալ վերքրդական կառույց:  Վառ ապացույցն այն է, որ փորձում է իր շարքերում ներառել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: «Այս կուսակցության ներկայացուցչի կողմից առաջ  են քաշվում նաեւ ալեւիների, քրդերի  կոտորածները, որոնք Հայոց ցեղասպանության հետ դրվում են նույն հարթության  վրա: Դա  ճիշտ չէ ու անընդունելի»,- վստահ է թուրքագետը:

Ըստ նրա` նման օրինագծի առաջ քաշումը պայմանավորված է նաեւ գալիք տարի կայանալիք ընտրությունների համատեքստում: Մյուս կողմից` այս օրինագծի առաջ քաշումը հետաքրքրիր գործընթացի սկիզբ է. «Երբեք Թուրքիայի խորհրդարանում առաջ չի քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այն էլ կուսակցության  մակարդակով: Այս գործընթացի շնորհիվ  կոտրվում են շատ տաբուներ ու կարծրատիպեր: Քրդերի հետ այս հարցում կարող ենք դաշնակցել, որոշ լուրջ խնդիրներ  բարձրաձայնել»:

- Պրն Սիմավորյան, «ներողություն խնդրել» արտահայտությունն արդյոք Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչումից ու պահանջատիրությունից  չի տեղափոխում  այլ հարթություն:

- Թուրքիան ներողությունը  կարող է խնդրել, բայց 1915 թ-ի դեպքերը չճանաչել ցեղասպանություն: Ուղղակի Օսմանյան կայսրության փլուզման նախաշեմին ընդհանուր աղետի պատճառով մահացած մարդկանց համար ներողություն կխնդրեն, որով էլ փորձ կանեն հանցանքը կոծկել ու այդպիսով հարցը փակել:

Արդյոք  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության կողմից առաջ քաշված հարցը նախապես գաղտնի համաձայնեցված չի եղել թուրքական իշխանությունների հետ:

- Չեմ կարող հստակ ասել, որ սա ուղղորդված գործընթաց է: Մենք կարող ենք այս պահին դիտողի ու հարցերը քննարկողի դերում լինենք:  Ըստ իս` Թուրքիայի իշխանությունները ոչ այսօր, ոչ  վաղը  պատրաստ չեն   ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Հայտնի է, որ քրդերը մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության իրագործման  ծրագրում: Միգուցե այս օրինագծով քրդերը  փորձում են մեղմել  իրենց հանցա՞նքը եւ ազատվե՞լ իրենց բաժին պատասխանատվությունից:

- Կարելի է նման ենթադրություն անել, քանի որ փորձ է արվում քրդերի եւ ալեւիների կոտորածները Հայոց ցեղասպանության հետ դնել նույն հարթության վրա: Բայց քրդական այս կուսակցությունը բավական երիտասարդ է եւ այս օրինագիծը հետագա ընտրություններում լավ հաղթաթուղթ է իրենց համար:

- Ըստ Ձեզ`ինչպիսի՞ն պետք է  լինի  մեր արձագանքը թե հասարակական, թե քաղաքական մակարդակով:

- Ընդամենը պետք է հետեւել ուշադրությամբ կատարվող գործընթացներին: Ուրախանալու-չուրախանալու առիթ չկա: Ի վերջո, այս օրինագծի քննարկումը Թուրքիայի խորհրդարանում ցույց կտա Անկարայի իրական դեմքը` ինչպես է ընկալվում խոսքի ազատությունը պետական վերնախավում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում