«ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ՔԱՅԼՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ՔԱՅԼՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հայ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, վերապատմելի Արմեն Միքայելյանի դատական գործընթացն ընդդեմ հայաստանյան ավետարանչական  միության շարունակվում է: «Իրավունքի» հետ զրույցում կարգալույծ արված հովիվը հիշեցրեց, որ նոյեմբերի մեկին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որին մասնակցում էր նաեւ Ամերիկայի ավետարանչական ընկերակցության հայկական մասնաճյուղի ղեկավար Հարություն Ներսիսյանը: «Պատասխանող կողմի Ամերիկայի ավետարանչական ընկերակցության հայկական մասնաճյուղի շահերը պաշտպանող իրավաբանները պնդում էին, որ մարզերում գործող գրասենյակները փակվել են ֆինանսերի բացակայության պատճառով, բայց մենք ունենք ԱՄՆ-ի գրասենյակի խորհրդի որոշումը, որտեղ հստակ չի երեւում, թե ֆինանսն է պատճառը գրասենյակների փակման: Պարզապես նշվում է, որ անարդյունավետ են աշխատել: Սակայն դատական նիստում պարզ դարձավ, որ գրասենյակների փակման պատճառը ֆինանսը չի եղել, այլ իմ  բողոքը»,- ասաց պրն Միքայելյանը:

Դատական նիստում Հարություն Ներսիսյանը, ըստ Միքայելյանի, ոչ բոլոր հարցերին է կարողացել պատասխանել, որոշ փաստերի տեղյակ չի եղել: Սակայն կարգալույծ արված հովիվը չի հավատում, եւ գտնում է, որ պրն Ներսիսյանը իրոք շատ փաստերի տեղյակ չէ. «Դրանով նա փորձում է ազատվել պատասխանատվությունից, հավանաբար, մտածում է իր կաշին փրկելու մասին: Առանց Հայաստանում ավերատարանչական ընկերության հայաստանյան ներկայացուցչի, ոչինչ չի արվում»:

Արմեն Միքայելյանից հետաքրքրվեցինք` ինչպես  է վերաբերվում այն փաստին, որ պատասխանող կողմի շահերը պաշտպանում է  արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը: «Սա խոսում է այն մասին, որ կառավարության կազմում ու ղեկավար օղակներում կան աղանդավորներ: Հայտնի է, որ վերապատվելի Ռընե Լեւոնյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր»,- պատասխանեց Արմեն  Միքայելյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին`ժամը15:00-ին:


Մանրամասները` տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում