Արցախում գրանցվել Է ամուսնությունների թվի ռեկորդային աճ

Արխիվ 12-16

Արցախում գրանցվել Է ամուսնությունների թվի ռեկորդային աճ

 

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ըստ շրջանների, անցած տարվա համեմատ, ծնունդների աճ է գրանցվել Քաշաթաղում և մայրաքաղաք Ստեփանակերտում։

Նշված ժամանակաշրջանում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 1104 մարդ, որը 2013թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ` նվազել է 20-ով կամ 1.8 տոկոսով։

Բնակչության բնական հավելաճը ընթացիկ տարվա 10 ամիսներին կազմել է 999 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 8.2 տոկոսով կամ 81 մարդով։

Աղբյուրի տեղեկացմամբ, ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 842 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 488 մարդ՝ մեխանիկական աճը կազմելով 354 մարդ։

ԼՂՀ ԱՎԾ տվյալներով, նշված ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցվել է 1162 ամուսնություն՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ աճելով 463-ով կամ 66.2 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները՝ 176՝ նախորդ տարվա 158-ի փոխարեն։

Ամուսնությունների նման ռեկորդային աճն, ըստ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Նունե Ավանեսյանի, նախ և առաջ պայմանավորված է դեռևս անցած տարվանից հասարակության մեջ տարածված Արցախում սպասվելիք նոր Մեծ հարսանիքի լուրերով, որի պատճառով շատ ամուսնական զույգեր իրենց ամուսնություններն անցած տարում չեն գրանցել ՔԿԱԳԲ-ում: «Սակայն պետք է ասեմ, որ այն մեծապես պայմանավորված է նաև վերջին տարիներին երկրում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությամբ, որի արդյունքում տարեցտարի նկատելի կերպով աճել են ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնունդների թիվը»,- ասաց Նունե Ավանեսյանը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում