«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է Ի ՎՆԱՍ ՄԵԶ». ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԸ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է Ի ՎՆԱՍ ՄԵԶ». ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԸ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Փոքրիկ ՀԱՅԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՆ ունի առողջական խնդիր (մանկական գլխուղեղային կաթված), սակայն նա այսօր կարող է լիովին ապաքինվել ձեր եւ մեր շնորհիվ: Որպեսզի այս հրաշք փոքրիկը կարողանա քայլել եւ խոսել նրան շտապ վիրահատություն է հարկավոր արտերկրում: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում Հայկի մայրը` տիկին ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ նշեց. «Մենք հունվարի 19-ին պետք է լինենք Գերմանիայի կլինիկայում, բայց վիրահատության գումարի կեսն ենք դեռ հավաքել: Վիրահատության համար անհրաժեշտ է 60 հազար եվրո, մինչդեռ մենք ունենք 30 հազար եվրո, որից 2500-ն էլ փոխարժեքի տատանման պատճառով պակասեց…»: Ապա հավելեց. «Մենք չենք կարող չգնալ այդ վիրահատությանը, պետք է այն արվի մինչեւ Հայկիս 6 տարեկան դառնալը, որպեսզի օգուտ լինի, այլապես տղաս կմնա հաշմանդամ: Ժամանակն աշխատում է ի վնաս մեզ…»:
Հիշեցնենք, որ փոքրիկ Հայկի ծննդյան ժամանակ հայրը հրաժարվել է նրանից, իսկ մայրը` Պայծառ Ներսեսյանը մնացել է որդու կողքին ու առ այսօր շարունակում է պայքարել նրա առողջության համար` ապավինելով Աստծուն եւ բարի մարդկանց:Այնպես որ, Ամանորին ընդառաջ անենք հնարավորինս այս ընտանիքի երազանքն իրականացնելու համար: Չէ՞ որ ամանորյա ճոխ սեղանին չարազ, խոզի բուդ կամ անանաս չդնելով ու այդ գումարը փոխանցելով ստորեւ նշված հաշվեհամարին` ամենքս կարող ենք նշանակալից դեր ունենալ Հայկի հետագա առողջ ճակատագրի համար:
Ի դեպ, ՎՏԲ բանկում Պայծառ Ներսեսյանի (նրա հեռախոսահամարն է` +37493 58-66-21) անունով բացված են հաշվեհամարներ`
AMD 16046032978400
RUS 16046032978403
USD 16046032978401
EUR 16046032978402
ArCa քարտ`
6769 3071 0003 1522
Առավել մանրամասն` դիտե՛ք տեսանյութում.
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

