ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ ԹՎՈՎ 7-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Արխիվ 12-16ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ ԹՎՈՎ 7-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում ամեն ամսվա 24-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ օրհնությամբ անցկացվում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը խնկարկող
տարբեր միջոցառումներ: Նոյեմբերի 24-ին սույն ծրագրի շրջանակում Ս. Երրորդություն եկեղեցու ներքնահարկում անցկացվեց թվով 7-րդ միջոցառումը` Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ինտելեկտուալ մրցույթը: Նշենք, որ ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 17 թիմ, որոնց թվում էին Երեւանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհուրդների մեջ ընդգրկված հասարակական կազմակերպությունների, ուսումնական
հաստատությունների ուսխորհուրդների, ԱՀԹ երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, միանալով «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրին` խաղին մասնակցում էր նաեւ «Լրագրողներ» թիմը, որի կազմում էին նաեւ «Իրավունքի» լրագրողները: Արդյունքում 1-ին տեղը գրավեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «INDEXPRO» թիմը, 2-րդ տեղում` ԱՀԹ «Արարատյան» թիմն էր, իսկ 3-րդ տեղը կիսեցին երկու թիմ` ԱՀԹ
«Վրիժառուները» եւ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն ներկայացնող «ՍՈՍԵ» թիմը: Հավելենք նաեւ, որ բացի հաղթող թիմերից մրցանակներ ստացան նաեւ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ եւ Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ կողմից առաջադրված հարցերին պատասխանողները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

