ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՔՈՒԿ ՏՆԵՐՈՒՄ ՆՍՏԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԱԾ ՈՐՈՇ ԱՐՏԻՍՏՆԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՎԵՐԻ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՔՈՒԿ ՏՆԵՐՈՒՄ ՆՍՏԱԾ,
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԱԾ ՈՐՈՇ ԱՐՏԻՍՏՆԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՎԵՐԻ


Ցուրտ ու մութ տարիներին մի շարք հայ արվեստագետներ լքեցին Հայաստանը` մեկնեցին արտասահման, հանգիստ ու ապահով կյանքով ապրելու համար: Իսկ ովքեր էլ մնացին հայրենիքում` մաքառեցին եւ ամեն վայրկյան ծառայեցին ժողովրդին: Բայց չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն` ցանկացած պահի լքելու Հայաստանը, սակայն ապահով եւ բարեկեցիկ կյանքի փոխարեն գերադասեցին մնալ հայրենիքում եւ շարունակեցին իրենց անձնուրաց ծառայությունը: Ահա այսպիսի արվեստագետն է, որ համարվում է ժողովրդի լավ ու վատ օրերի ընկերը:
Ինչեւէ, այդ դժվարին տարիներն արդեն անցյալում են եւ հայրենիքի համար օրհասական պահին լքողները լքեցին, տարիներ անց ոմանք վերադարձան հրամայելու եւ պահանջելու հայրենիքից բաներ, որոնց իրավունքը գուցե չունեին...  Ամեն դեպքում, հայրենիքը բոլորինս է, ու հոգատար մոր պես ներում եւ ընդունում է նույնիսկ իր "անառակ որդիներին", բայց երբեմն այդ "անառակ որդիները" չարաշահելով անցնում են բոլոր սահմանները: Եվրոպական տաքուկ տներում նստած, հայրենիքը լքած արվեստագետներից ոմանք սպասում են հատուկ հրավերի, այո, հրավերի հենց հայրենիքից, որպեսզի նրանց համար պայմաններ ստեղծի` տուն վերադառնալու համար: Չնայած դժվար թե գտնվի մեկը, ով իր տնից` ընտանիքից նեղանա ու դրսում ապրի այնքան ժամանակ, մինչեւ ընտանիքի անդամների կողմից տուն գալու հրավեր ստանա:
Ցավալի է նաեւ այն, որ նման մարդիկ հեռու հեռվից` իրենց տաքուկ ու ապահով անկյուններում նստած իրենց իրավունք են վերապահում քննադատելու ու փնովելու հայաստանյան հայերին, թե այս ինչ օրի հասցրին մեր պապերի հայրենիքը, բայց երբ դեմ են առնում հայաստանցիների կոշտ հանդիմանությանը, թե այդքան սրտացավ էիք` չլքեիք հայրենիքն ու ինքներդ ծաղկեցնեիք, մեծն արվեստագետները վիրավորվում են:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գեւորգյանը նույնպես 1988 թվականին ինչ-ինչ պատճառներով թողեց ե՛ւ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն ու իրեն հարազատ բեմը, ե՛ւ հայրենիքը: Իհարկե, չենք մեղադրում սիրված դերասանուհուն, քանի որ յուրաքանչյուր ոք ունի ազատ ընտրության հնարավորություն, բայց երեկ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դերասանուհին հայրենիք վերադառնալու համար իր պահանջները ներկայացրեց. "Նախ եւ առաջ անհրաժեշտ է հրավեր, բացի այդ` պետք է նաեւ պայմանների ապահովում",- ասաց դերասանուհին, իսկ նրան լրացնելով հանդիպմանը ներկա ասմունքող Նունե Ավետիսյանը` հավելեց պայմանների շարքը. "Մեր պետությունը պետք է քայլեր ձեռնարկի Վիոլետա Գեւորգյանի նման դերասանուհուն հայրենիք վերադարձնելու համար":
Իսկ տեսնես ի՞նչ պայմաններում էին ապրում ու ստեղծագործում հայաստանաբնակ շատ արտիստներ, մի՞ թե նրանց համար ապահովված էր բարեկեցիկ կյանք ասվածը, իհարկե` ոչ: Նրանց ունեցածը միայն ժողովրդի սերն էր եւ հանդիսատեսի ուժգին ծափերը, բայց երբեւէ չպահանջեցին, չտրտնջացին, չսպառնացին, թե բեմ դուրս կգան միայն իրենց այս կամ այն պահանջները բավարարելու դեպքում: Այդ արտիստներին պետք էր միայն բեմը ու սիրելի հանդիսատեսը, ինչի արդյունքում պայմաններն ինքնըստինքյան բարելավվեցին, իսկ հերոսի կոչում նրանցից ոչ մեկին չշնորհվեց:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում