Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵՎԱ ՌԻՎԱՍԸ ԱՆՐԻ ՋՈԽԱՁԵԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ
Մշտապես սկանդալների կիզակետոմ հայտնվող երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ այժմ նոր խոսակցության թեմա կտա հասարակությանը: Այս օրերին Եվան մասնակցում է վրացի հայտնի երգիչ ԱՆՐԻ ՋՈԽԱՁԵԻ նոր երգի տեսահոլովակի նկարահանումներին:
Այսինքն` ենթադրվում է, որ տեսահոլովակի հերոսուհին հանդիսանում է հենց Եվա Ռիվասը: Եվան թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրելով տեսահոլովակի նկարահանման մի քանի լուսանկարներ եւ դրանք մեկնաբանել է այսպես. "Ահա այսպիսի տեսարաններ մենք նկարահանեցինք ձյան վրա, վա՜յ, այնպես էինք սառել, որ քայլել չէինք կարողանում, բայց արդյունքում տեսահոլովակը բոմբ է ստացվել: Մինչդեռ այս շքեղ վարագույրով ու բարձրակրունկներով վազում էի ձնակույտերի մեջ, մի հարյուր անգամ ընկա, կարծես ձնեմարդ լինեի, եւ հիվանդացա...": Ի դեպ հիշեցնենք` տարիներ առաջ "Երկու աստղ" նախագծի շրջանակներում երբ Եվան ու Անրին հանդես էին գալիս որպես զույգ, կատարումներից մեկի ժամանակ` երգի ավարտին, նրանց համբույրը կրկին մեծ աղմուկ հանեց Հայաստանում: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ