"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԸ "ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ" ԵՆ"

Արխիվ 12-16

"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԸ
"ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ" ԵՆ"


"Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված` սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս` շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել ե՛ւ քո, ե՛ւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու վարակում իրենց կանանց: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա",- մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին` սեռավարակներով հիվանդների աճի, թե նվազման միտում է նկատվում, ասաց ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը: Մասնագետի խոսքով.
-Հայաստանում սեռավարակները "երիտասարդանում" են, այսինքնª շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսեւորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, այսօրվա ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:
Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր եւ պտղի համար: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսեւորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, հղիության զարգացման կասեցման, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակվածության:
Սեռավարակների վաղ ախտանշանները հաճախ դժվար է լինում զատորոշել, եւ պացիենտները հիմնականում անտեսում են դրանք` մինչեւ ի հայտ են գալիս ավելի լուրջ ախտահարումներ: Երբեմն սեռավարակների ախտանշանները կարող են անցնել առանց բուժման, սակայն հարուցիչն ամեն դեպքում մնում է օրգանիզմում: Ցանկացած պահին, հատկապես իմունետետի անկման դեպքում, հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել, ունենալ ավելի ծանր ընթացք եւ առաջացնել բարդություններ: Աշնանը իմունիտետի հարաբերական անկում է նկատվում` խաբուսիկ եղանակի հետեւանքով: Արդյունքում որոշ սեռավարակներ եւ սեռական խանգարումներ գլուխ են բարձրացնում, ինչով էլ պայմանավորված է դիմելիության աճը:
Սեռավարակների առկայության մասին վկայում են հետեւյալ ախտանշանները` տհաճ զգացողություններ` սեռական օրգանների շրջանում (քոր, ծակոց, մրմռոց, ոչ սովորական արտադրություն եւ հոտ), միզարձակման խանգարումներ, ջերմությամբ ուղեկցվող ցավեր որովայնի շրջանում, ցավեր` սեռական հարաբերությունների ժամանակ, սեռական օրգանների վրա առաջացած խոցեր: Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ, վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին` անախտանիշ ընթացող սեռավարակները եւս կարող են առաջացնել բարդություններ: Բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում