Մերձմոսկվայի "Յուժնի դվորիկ" ռեստորանային համալիրում ձերբակալվել է 49-ամյա "օրենքով գող" Կոնստանտին Նայբաուերին: Քրեական աշխարհում Նայբաուերին հայտնի Նեմեց եւ Կոստյա Կանսկի մականուններով:
Իրավապահ մարմինների կողմից նա արժանացել էր հատուկª "հարգալից" վերաբերմունքի. նրան բռնել էին ոչ այլք, այլ հատուկ նշանակության ծառությունների մասնագետները: 2008-ին Նեմեցը հերթական անգամ հայտնվել էր կալանքի տակ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Այս անգամ նա կասկածվում է քաղաքացիներից գումար եւ տրանսպորտային միջոցներ շորթելու մեջ:
ՍԱՏԿԱՑՐԵԼ ԷՐ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ
Աֆղանուհուª ոստիկանությունում ծառայող որդուն թալիբանի գրոհայինները սպանել էին մոր աչքի առաջ: Հին ասացվածք կա. "Աստված հեռու պահի աֆղանների վրեժից": Առնվազն 25 գրոհայինների Աստված չփրկեց. մայրըª իր դստեր եւ հարսի (սպանվածի կնոջ) հետ միասին մարտի բռնվեցին անցագրային կետի վրա հարձակում գործած թալիբների հետ, ոչնչացրին 25-ին եւ վիրավորեցին 5-ին: Կանանց այդ եռյակի սխրանքը դարձավ թալիբների դեմ սկսվող հեղափոխական պայքարի դրոշ:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ "ԶԻՆՎԵԼ" ԷԻՆ ՊԱՊԻԿԻ ՀԱՇՎԻՆ
Ռուսաստանի Դաշնության գյուղական մի բնակավայրի ոստիկանները նոյեմբերի 21-ին, ուշ գիշերով թակել էին 78-ամյա մի ծերունու տան դուռը, ներս էին մտել ու հայտարարել էին, թե նա իր տանը ապօրինաբար պահում է ռազմական հրազեն: Պապիկը պատասխանել էր, թե ինքն ունի միայն որսորդական հրացան եւ թույլտվություն` այն պահելու համար: "Հմուտ" իրավապահները չէին շշկռվել. "Հենց այդ հրացանից դու մի քանի օր առաջ կրակել էիր տաքսու վարորդի վրա",- շփոթեցրել էին նրանք պապիկին ու տարել էին... միայն հրացանը: Սրիկաների գիշերային այդ այցի հետեւանքով ծերունին հայտնվել էր հիվանդանոցում եւ ներկայումս էլ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ:
ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸª ՀԵՏՔԵՐ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ
Մերձմոսկովյան շինհրապարակներից մեկում բանվորները սպանել էին իրենց բրիգադիրին եւ դիակը թաղել էին` էքսկավատորի օգնությամբ: Իրավապահները հայտնել են, որ կասկածյալները ձերբակալված են, իսկ թե ինչպես էր բացահայտվել սպանությունըª ոչ: