ԳՈՐԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ. "ԵՍ ԱՆՄԵՂ ՄԱՐԴ ԵՄ"

Արխիվ 12-16

ԳՈՐԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ.
"ԵՍ ԱՆՄԵՂ ՄԱՐԴ ԵՄ"


Ինչպես հայտնի է, օրերս հայաստանյան հերթական մարզային պաշտոնյայի, այս անգամª Գորիսի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Ըստ այդ մեղադրանքներիª Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր եւ իր ընտանիքի անդամների անուններով: Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմնադրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը եւս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Բայց այսքանից հետո, ինչպես եւ սպասվում էր, պարոն Ոսկանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում ասաց.
-Ես ինձ առաջադրված մեղադրանքի մեջ որեւէ ճշմարտության տոկոս չեմ տեսնում, ես անմեղ մարդ եմ, ամեն դեպքում դատարանը կորոշի: Չգիտեմ, թե ում է ձեռք տալիս ինձ մեղադրյալի կարգավիճակում տեսնելը, ում եմ վատություն արել, չգիտեմ: Սարքել են պետական հանցագործ:
- Այսինքն` Ձեզ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ չե՞ք ընդունում:
- Ոչ, համաձայն չեմ: Համաձայն եմ, այո, կանխավարկածներ կարող են լինել, մարդիկ անփութություն ունենան. ում հետ չի լինում: Բայց սարքել ինձ աշխարհի մեղավորը, կարծում եմ, ճիշտ չէ:
Մի խոսքովª նույն ինքնարդարացումները, ինչը ներկայացնում են  իրավապահների ուշադրության կենտրոնում վերջերս հաճախակի հայտնվող մի շարք այլ մեծ ու փոքր չինովնիկները: Սակայն արդեն դա չէ կարեւորը. պարզապես հետաքրքիր էª Հայաստանում հնարավո՞ր է գտնել գոնե մեկ քաղաքապետ կամ գյուղապետ, ով իր պաշտոնավարման ընթացքում գոնե "մի թիզ" հող, մի քանի շինություն եւ նման այլ "մանր-մունր" բաներ չի տեղափոխել իր կամ բարեկամների սեփականության տակ... Չնայած ի՞նչ ենք ասում` մեր բոլոր նախկին ու ներկա չինովնիկներն էլ ձյան պես ճերմակ ու մաքուր են:
Ի դեպ. երեկ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում