Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պարզվել, որ "Ղ-Տելեկոմ"-ի բաժանորդների սպասարկման եւ բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում ապօրինի վաճառել է լիցքավորման քարտեր: Հափշտակվել է 751 մլն դրամ:
Ոստիկանության Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ու Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեն:
ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԳԱԶԱՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԴԵՄ
Ցավոք, 7-ամյա երեխային դանակով հարվածողների համար նույնպես ինքնադատաստան չկա: Ցավս, հասկանալի է, սուբյեկտիվ է, սակայն, համոզված եմ, որ այս դեպքն այն "մարտահրավերներից" է, որը ապտակ է յուրաքանչյուրին: Ոստիկանությունը հաղորդել էր. "Նոյեմբերի 24-ին, ժամը 05:00-ին, Ոստիկանության Կումայրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 3:30-ի սահմաններում, թակել էին իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս էին մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին` դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար եւ ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել էին 7-ամյա որդու աջ ձեռքը, հակի թելով եւ կպչուն ժապավենով կապել են իրենց եւ տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք": Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ շատ շուտով մենք կտեղեկանանք սրիկանենրի ով լինելու մասին: