«ԴԵՊԻ ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՊԱՅՔԱՐԻ, ԿԱՄՔԻ, ՈՒԺԻ, ՆՎԻՐՄԱՆ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԴԵՊԻ ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՊԱՅՔԱՐԻ, ԿԱՄՔԻ, ՈՒԺԻ, ՆՎԻՐՄԱՆ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ


Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ 19 տարի անազատության մեջ գտնվող ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: Ցմահ դատապարտված Մ. Ենոքյանի պատմվածքում դատապարտյալն անդրադարձել է 1990-ականների անկախ Հայաստանի  առաջին տարիների անարդարություններին: Հեղինակը 20 տարեկանում հայտնվել է մահապատժի դատապարտվածների հարկաբաժնում: Դաժան, անմարդկային պայմաններ, որտեղ պետք էր գոյատեւել`պահպանելով խիղճ, սեր, հոգեւոր արժեքներ: Պատմվածքը  հանուն ազատության, հանուն կյանքի մղվող հեղինակի 19-ամյա պայքարի, կամքի, ուժի, նվիրման եւ սիրո մասին է: Դատապարտյալը  մասնակցել է «Orange» ընկերության կազմակերպած «Գրքի մրցույթին-2013-ին»` իր նոր` «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով, սակայն կազմակերպության կողմից ճնշում է գործադրվել ժյուրիի վրա, և նրա պատմվածքը չի քննարկվել եզրափակիչ փուլում: «Օրանժի» ղեկավարության պատճառաբանությունն այն է եղել, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ իրենց շուկային հարված կլինի: 
Գիրքը՝ հայերեն ու անգլերեն, տպագրվել է քաղաքացիների աջակցությամբ, ովքեր չեղյալ են հայտարարել Օրանժի մրցանակաբաշխությունը՝ մրցանակը հանրության անունից հանձնելով Մհեր Ենոքյանին:

1996 թվականին  Երեւանի պետական բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող 20-ամյա Մհերը մեղադրվեց համակուրսեցու սպանության մեջ եւ  դատապարտվեց մահապատժի: Նա ո′չ դատարանում, ո′չ էլ այժմ իրեն մեղավոր չի ճանաչում.«Մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չկարողացա փրկել ընկերոջս կյանքը»,-իր գրքերոմ գրում է նա:

38-ամյա Մհեր Ենոքյանը 19 տարի գտնվում է փակ ռեժիմային գոտում եւ պայքարում է իր դեմ հարուցված քրեական գործը վերաբացելու համար: Սակայն մինչ այսօր որեւէ արդյունք չկա: Նա բացի պատմվածքներ գրելուց, նկարում է, սովորում բուհում, թղթակցում մամուլին, կատարում թարգմանչական աշխատանքներ եւ ապրում ակտիվ հասարակական կյանքով: Երկու հեղինակային եւ մեկ թարգմանական գրքի հեղինակ է:

Ներկայացնում ենք «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքից որոշ հատվածներ.

«20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա, հա դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետեւ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ , որ կարող եմ սիրել, կարոտել, արտասվել, նկարել, տխրել, տառապել, հրճվել…… ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել, նրանք հոգու աչքեր չունեին: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ….»:

«Մահվան տանը գտա մի գրադարան`լի հին, խոնավ, քրքրված գրքերով: Կա′մ պիտի կարդայի ամենը, կա′մ պիտի օրական 60 ժամ նայեի գորշ պատերին: Լավ էր , որ ընտրություն ունեի: Ես ընտրեցի գրքերը: Կարդում էի` ինչ պատահի, կարդում էի անընդհատ: Եւս մեկ բանաձեւ չգժվելու համար…..»:

«Չորս տարի ինքս իմ աչքերի մեջ չէի նայել.հայելի չկար: Թեպետ մեկ-մեկ ալյումինե թասի մեջ էի փորձում մարդկային արտացոլանքս տեսնել, որ գոնե զգամ թե հետս մարդ կա: Բայց այդպես զրուցել անհնար էր`միայն ուրվագծերն էին երեւում…»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ




Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում