"ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԽԱՐԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԿՄՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱԿԱՏԻՆ"

Արխիվ 12-16

"ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԽԱՐԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԿՄՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱԿԱՏԻՆ"


Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ մինչ կխոսեր ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության ռիսկերի եւ դրական կողմերի մասին, նախ նշեց, որ խորհրդարանում քննարկումներ են ծավալվել, որը խորհրդարանականներին հնարավորություն է տալիս այս ընթացքում, մինչ համաձայնագիրը լիագումար նիստ ներկայացնելը, արտահայտեն իրենց մտքերն ու մտահոգությունները.
-Անկախ ամեն ինչից, երբ  միջազգային այս կամ այն ձեւաչափին միանալու հայտ է ներկայացվում, իսկ հետագայում, եթե միանում ես, ապա ինչպես կա դրականը, այնպես էլ ռիսկայինը, առանց որի անհնարին է: Դրականի մասին խոսելիս` կասեմ, որ գտնվելով բավականին մեծ տնտեսական տարածքում, ինչը շատ մոտ է ոչ միայն մեր սպասելիքներին, այլեւ այն ամենին, ինչ որ մեր երկիրն ունի այս պահին: Տասնամյակներ շարունակ ամբողջ տնտեսական ենթակառուցվածքներով, ստանդարտներով համապատասխանել ենք հենց այս տարածքին: Ավելորդ ռեսուրսներ ներդնելու, դա լինի մարդկային, ֆինանսական, ժամանակային, անհրաժեշտություն չկա: Մեր ապրանքները շատ ավելի մրցունակ են հենց այդ շուկայում: Դրականի մասին կարող ենք մի քանի տասնյակ բաներ նշել: Իսկ ռիսկերից առաջինը տրանսպորտային հիմնախնդիրն է, մենք գտնվում ենք շրջափակման մեջ, ունենք երկաթուղային մեկ կապ` նախկին չորս կցահանգույցներից, այն էլ` հարեւան Վրաստանի ուղղությամբ: Զուտ տնտեսական առումով դա քիչ թե շատ լուրջ խնդիր է, բայց որոշակի ենթակառույցներ գործում են: Իսկ թե կգործարկվի Աբխազական երկաթուղին, ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ, բայց միգուցե առաջիկա ամիսներին ավելի որոշակիություն լինի:
- Պարոն Դավթյան, ինչպես դուք նշեցիք, երկուշաբթի օրը ԱԺ-ում պատգամավորների համար լսումներ եւ քննարկումներ էին կազմակերպվել, սակայն այդ քննարկումներին ակտիվ էր միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ից բավականին քիչ էին եւ լռում էին, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ն ընդհանրապես բացակայում էին, "Ժառանգությունից" միայն Զարուհի Փոստանջյանը դեմ արտահայտվեց, իսկ ՕԵԿ-ից շատ քիչ հարց եւ ելույթներ եղան: Հավանակա՞ն է, որ ՀՀԿ-ն արդեն քվեարկության ժամանակ մենակ մնա:
- Կարծում եմ, որ սա այն հարցն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը` կողմ են, թե դեմ: Սա այն հարցը չէ, որ որեւէ մեկը փորձի ձեռնպահ մնալ, քանի որ այն կապ ունի մեր երկրի ապագայի հետ: Եվ, այո, ճիշտ եք նկատել, որ միակ քաղաքական ուժը, որը հստակ արտահայտում է իր տեսակետը, ՀՀԿ-ն է: Ասել ենք ու ասում ենք, որ կողմ ենք, եւ դա մեր գիտակցված քայլն է եղել: Հիմա թե ինչու են այս կամ այլ կերպով խուսանավում, սա իրենց խնդիրն է: Կարծում եմ, երբ առաջիկայում կրկին քննարկումներ լինեն խորհրդարանում, կոնկրետ ջրբաժան պետք է լինի, եւ ամեն մեկը պետք է արտահայտի իր դիրքորոշումը:
- Կարելի՞ է ասել, որ խուսափում են պատասխանատվությունից:
- Չէի ցանկանա այդպես ասել, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ինչպես են պատկերացնում ավելի լուրջ դերակատարություն ստանձնել` պետական որոշումներ կայացնելու առումով, եթե այսօր դրված է հարց, որին պետք է տալ կոնկրետ պատասխան: Առաջիկա` դեկտեմբերի 1-3-ի քառօրյայի ժամանակ անպայման հստակություն կտեսնենք այդ հարցում:
- Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը մի ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ "եռյակում" չկա միասնական օրակարգ: Ըստ էության, "եռյակը" վերածվում է դուետի: Ի՞նչ անելիքներ ունեն մնացյալ երկու ուժերը:
- Երբ ասում են դուետ, պատկերացնում եմ, որ քաշային առումով եւս այս ուժերը տարբեր են: Մեկը ծանր քաշայինն է` ԲՀԿ-ն, եւ թեթեւ քաշայինը` ՀԱԿ-ը: Իսկ որպես կանոն ծանր քաշայինը միշտ քիչ է խոսում, գործ է անում, իսկ թեթեւ քաշայինը միայն խոսում է:  Բայց այս երկուսի պարագայում եւս կան ռազմավարության տարբերություններ, եւ ծանր քաշայինը մարզերում ցանկանում է շտաբներ ձեւավորել, իր ասելիքը տեղերում ասել, իսկ թեթեւ քաշայինը առաջարկում է Ազատության հրապարակում ճնշման տակ պահել իշխանություններին: Այսինքն, այս դուետի մեջ էլ գործողությունների հստակություն չկա: Րաֆֆին ընտրել է մի ուղղություն, մի անգամ էլ տեսանք դա, որ ամեն ինչ ավարտվեց Աստծո առաջ ապաշխարանքով, իսկ եթե այս ընթացքում էլի մեղքեր է գործել, եւ ցանկություն ունի էլի ապաշխարելու, դա իր գործն է: Բայց մեկ անգամ տեսել ենք, թե ինչպես դա ավարտվեց: Տա Աստված, այդ երկու ուժերը վաղ թե ուշ եւս գնան Աստծո տաճար, չնայած թեթեւքաշայինի պարագայում ես մեծ կասկած ունեմ, քանի որ նրանք անընդհատ սատանայական մեհյանում են եւ այդ ուղղությամբ, աստիճանաբար մաշվելով: Իսկ թե ԲՀԿ-ն կոնկրետ ո՞ր ուղղության գայթակղության մեջ է` ընկնելով թեթեւագույն գործընկերոջ ազդեցության տակ, դժվարանում եմ ասել: Առաջիկայում նրանց քայլերից ամեն բան պարզ կլինի:
- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում բոլոր գայթակղությունները ուղղված են լինում իշխանության հասնելուն կամ աթոռներ զավթելուն:
- Իշխանության ձգտելը վատ բան չէ, բայց եթե այդ պայքարը տեղավորվում է օրենքների տիրույթում: Բայց երբ փորձում են սոցիալական որոշակի լարվածություն բերել, ուղղորդել իշխանություններին եւ տանել ատելության, տանել ոչ օրինական գործողությունների, որոնք, ինչպես գիտեք, ԼՏՊ-ի գործողություններն են, դա նրա խարանն է` ճակատին դրոշմված է եւ երբեւէ դրանից չի հրաժարվի ու չի ազատվի, դա իհարկե ընդունելի չէ: Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե մենք կամ դուք լինենք, ավելի լավ կկառավարենք երկիրը, այլ խնդիրը համակարգի մեջ է: Իսկ այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք,  ակնհայտ է: Օրինակ` մեր բանակը ապացուցում է, որ ամենահզորներից է, եւ այն ներդրումները, որոնք կատարվել են, եղել են տեղին ու արդյունք ենք ստացել: Պետք չէր չարախնդալ եւ մեջբերել ՎՊ-ի տվյալները, որ այս ոլորտում կա ռիսկայնություն: Մենք շատ լավ գիտենք, թե Խորհրդային Հայաստանի փլուզման դափնին ում է պատկանում: Հիշում եք չէ՞, երբ խոսում էին, որ ջերմուկով կպահեն Հայաստանը, բայց կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ չէին անում:
- ՀՀ 2-րդ նախագահին տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի գործողություններում, քանի որ նրանց հայտարարությունների մեջ շատ ընդհանրություններ ենք տեսնում:
- Երկրորդ նախագահն ունի իր արժանի տեղը մեր նորանկախ պետության մեջ: Տասը տարի շարունակ ապահովել է մեր երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, երկրի զարգացման դինամիկան: Ես կցանկանայի, որ նրա ասածները, խոսքը ընդունեինք` որպես քաղաքական պետական գործչի խոսքեր, ով իրավունք ունի այն անելու: Իսկ թե որքանով են դրանք համընկնում ԲՀԿ-ի ասածների հետ, եւ թե հետո ԲՀԿ-ն որքան է ոգեւորվում եւ դրա վրա կառուցում իր խոսքը, սա այլ բան է: Ես համենայնդեպս ուղիղ կապ չեմ տեսնում: Ամեն դեպքում, մենք պետք է արժանվույնը մատուցենք ՀՀ երկրորդ նախագահին` իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում