ԱՐԴՅՈՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերջերս տեղի ունեցավ իշխող կոալիցիայի ստատուս-քվոյի փոփոխություն: Կոալիցիայից դուրս եկավ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կուսակցությունը, իսկ մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից: Դրանից հետո կառավարությունից հեռացան արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ Վրաստանի եվրաինտեգրացիայի հարցերի նախարարը: Վրաստանի իշխող կոալիցիայի ներսում տեղի ունեցած փոփոխությունները մի շարք վերլուծաբաններ համարեցին Վրաստանի արտաքին քաղաքականության  կուրսի փոփոխության մեսիջ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ համամիտ չէ  նման  կերպ մտածող վերլուծաբանների հետ, քանի որ Ալասանիայի դուրս գալը զուտ ներկոալիցիոն խնդիր է: «Կան կուսակցություններ, որոնք  Ալասանիայի ղեկավարած կուսակցության նման չափից ավելի պրոամերիկյան չեն, բայց փորձում են տարբեր ձեւաչափերով հարաբերություններ զարգացնել   այլ երկրների հետ»,- վերլուծում է քաղաքագետը:

Վրաստանի  պաշտպանության նախկին նախարարի կոալիցիայից դուրս գալը  պայմանավորված էր նաեւ նրա հավակնություններով: Վերջինս   ձգտում էր   ստանձնել փոխվարչապետի  պաշտոնը: «Նախկին իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական կուրսը Վրաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են: Հիմա Վրաստանը  ասոցացման համաձայնագրի  իրականացման փուլում է»,- վստահեցրեց Ջ.Մելիքյանը:

Եթե Վրաստանում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի սպասվում, ինչով էր պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի  այն հայտարարությունը, թե կարիք կա, որ Թբիլիսին հաստատի հավատարմությունը եվրատլանտյան ուղղությանը:  Այս հայտարարությունը, ըստ  վերլուծաբանի, պայմանավորված էր նրանով, որ  Ալասանիան ընդունված էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, որոնք սովոր էին  նրա հետ աշխատել: «ԱՄՆ-ի այդ հայտարարությունը մեսիջ էր Վրաստանին, որ նրանք հակառուսական ելույթներ ունենան: Վրաստանի վարչապետ ԻրակլիՂարիբաշվլին Բրյուսելում  հայտարարեց, որ Ռուսաստանն ագրեսոր է, որ նա շարունակում է  օկուպացրել է իրենց տարածքները»,- հիշեցրեց վրացագետը, ապա հավելեց. Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ  համագործակցությունը տեսնում են միայն տնտեսական ոլորտում:

Ինչ վերաբերում է «Իրակլի Երկրորդ» ընկերության ղեկավար, հասարակական գործիչ ԱՐՉԻԼ ՉԿՈՒԻՁԵԻ այն հայտարարությանը, թե Վրաստանի իշխանություններն են կողմ արեւմտյան արտաքին քաղաքական կուրսին, ոչ թե վրաց ժողովուրդը, որի 70% կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը, Ջոնի Մելիքյանը խորհուրդ տվեց պարզել, թե այդ ՀԿ-ն ինչ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: «Վարելով պրագմատիկ քաղաքականություն` Վրաստանի իշխանությունները կարող են համագործակցել, թե´  Արեւմուտքի, թե´ ՌԴ-ի հետ»,- եզրափակեց պրն Մելիքյանը:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում