«ՀԱՅՋՐՄՈՒՂԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀՈՒ ՀԵՏ Է ՇՓՈԹՈՒՄ

Արխիվ 12-16

«ՀԱՅՋՐՄՈՒՂԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԻՐ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀՈՒ ՀԵՏ Է ՇՓՈԹՈՒՄ


 

«Իրավունք»-ը նոյեմբերի 24-ի հրապարակման մեջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում տիրող իրավիճակին: Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը գյուղի մեծամասնությանը գրավոր ծանուցագրեր է ուղարկել ջրի կուտակված վարձերը վճարելու մասին այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասը ջրաչափ չունի: Ջրի կուտակված վարձերը մեծ չափերի են հասնում`100.000-500.000 դրամ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանն «Իրավունքին» խոստացել էր, որ «Հայջրմուղի» Էջմիածնի շահագործման պետը վաղը կլինի Այգեշատում, կտեսնի` ինչն է խնդիրը, կզեկուցի իրեն, որից հետո ինքն էլ հանձնարարականներ կտա»:

Իսկ գյուղացիների ջրի վարձի  կուտակված պարտքերի խնդիրը «Հայջրմուղը» պատրաստ է քննարկել: Սակայն այսօր գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը  մեզ տեղեկացրեց, որ բացի տրակտոր ուղարկելուց` ոչինչ, ըստ էության, չի արվել. ««Հայջրմուղից» ոչ ոք չի եկել, ոչ մի քննարկում այս երկու օրերին չի եղել: Մենակ տրակտոր են ուղարկել, որ փողոցներից մեկի, էն որ իմ տեղակալը խոսեց, այ էդ հատվածի փտած խողովակները կտրեն, հանեն, փաթաթեն ու գնան»:

Այգեշատի գյուղապետին հիշեցրինք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի այն հայտարարությունը, որ գյուղի ներքին ջրային ցանցի մեծ մասը փոխված է: Ի պատասխան Ռ. Հովսեփյանը հակադարձեց. «Իսկ դա ինչ կապ ունի» դպրոցի հիմքի քանդվելու հետ կամ խելքից ու մտքից դուրս ջրի վարձերի հետ: 500.000-ի հետ եք խոսում»:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի մյուս խոստումն էլ վերաբերում է գյուղացիներին  ընկերության հաշվին ջրաչափեր տեղադրելուն: Այգեշատի գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն էլ պարզաբանում է` դա վերաբերվում է նոր քաշված ջրագծին ու դրանից օգտվողներին: «Բա մինչեւ էդ որ ասում էի, ինչո՞ւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը չէր անում դա»,- վրդովված ասաց պրն Հովսեփյանը:

Կրկին կապ հաստատեցինք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի հետ` պարզելու` արդյոք ջրմուղի աշխատակիցները այգեշատցիների բողոքին ընթացք տվել են, թե ոչ: «Չգիտեմ, ճիշտն ասած: Ես ասել եմ ծրագրերի կառավարման պետին, որ հետեւեն»,- ասաց  Վ. Մանանդյանը:

Փաստորեն, ջրմուղի աշխատակիցն իր պարտքն է համարել միայն հանձնարարականներ իջեցնել: Իսկ թե այդ հանձնարարականներն ինչպես են կատարվում, կոմերցիոն տնօրենին, այդքան էլ չի հետաքրքրում: Ավելին` ինչպես պարզ դարձավ մեր զրույցից, Վահագն Մանանդյանն անգամ խնդրի հետ կապված մեր հրապարակմանը ծանոթ չէր:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի` ջրի վարձի պարտքերն էլ մեկ առ մեկ քննարկելու խոստումն էլ կարծես թե «գրվեց սառույցին»: «Պարտքի համար գյուղացու դուռը  հո չենք գնալու: Կոնկրետ մարդը խնդիր եթե ունի, թող դիմի,  պատրաստ ենք մեկ առ մեկ քննարկել»,- վստահեցրեց զրուցակիցս, ում հարկ ենք համարում հիշեցնել, որ խոսքը մեկ կամ մի քանի այգեշատցու մասին  չէ:

Իսկ հետաքրքիր է, երբ հերթը հասնում է ջրմուղի տեսուչների կողմից գյուղացիներից լոբի, խոզի բուդ, վարունգ ու պոմիդոր տանելուն` ջրի կուտակված վարձը զրոյացնելու խոստումով, որն այդպես էլ չի իրականանում (ընդհակառակը, պարտքն ավելանում է)`վերածվելով իսկական «քցոցիի», ինչո՞ւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնյան դրա մասին չի հիշում: Բայց դե հիշելու կարիք չկա, եթե գոյություն ունի պաշտոնյաների համար զենք դարձած հերքման ու արդարացման մեխանիզմը: «Դա հերյուրանք է, չեմ էլ ուզում արձագանքեմ»,- չարչրկված նախադասությունը Մանանդյանի շուրթերից լսեցինք եւս մեկ անգամ:

Սա դեռ ամենը չէ: Զավեշտն այն է, որ Վահագն Մանանդյանը կարգադրում է լրագրողին, տողերիս հեղինակին, զանգահարել գյուղապետին, որպեսզի վերջինս կապ հաստատի սույն պաշտոնյայի հետ: Պրն Մանանդյան, կարծես թե քարտուղահարու կարիք ունեք այն աստիճանի, որ լրագրողին շփոթում եք քարտուղարուհու հետ:Կամ ո՞վ է ասել ձեզ, որ լրագրողն իրավասու է որեւէ մեկի  հեռախոսահամարը տրամադրել ձեզ:

Ջրմուղի աշխատակցին հիշեցնում ենք` լրագրողի  պարտքն է օբյեկտիվորեն բարձրաձայնել խնդիրը, իսկ լուծումը թողնել պատկան մարմիններին:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում