ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Արխիվ 12-16

ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

՛՛ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»):

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն տրամադրելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը առերևույթ էական վնաս է պատճառել պետության օրինական շահին:

«Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծ ամսագրման եղանակով առերևույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող  համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերն առերևույթ քրեական գործ հարուցելու հիմքեր են պարունակում, որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ՛՛:

ՀՀ դատախազության այս լրատվությունը հույս է ներշնչում, որ Գլխավոր իրավապահն ի վերջո ուշադրության կարժանացնի ԶԼՄ-ների այն հրապարուկմներիը, որոնք փաստում են դատախազների և քննչական մարմինների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքերը: Դրանք քիչ չեն...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում