ԴԵՄՔԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ` ՁԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ "ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ" ԿԻՍԵԼ ԻՐԵՆՑ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԴԵՄՔԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ` ՁԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ "ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ" ԿԻՍԵԼ ԻՐԵՆՑ ՀԵՏ


Արդեն բավականին ժամանակ է` հեռուստաեթերներով պտտվում է մի սոցիալական տեսահոլովակ, որը կոչ է անում չլռել ընտանեկան խնդիրների մասին, կոպիտ ասած, ընտանեկան "կեղտոտ լվացքը" ի ցույց դնել հանրությանը: Կենցաղային մակարդակի սերիալներն ու տարբեր տեսակի թոք-շոուները մեզ դեռ բավական չէին, հիմա էլ կոչ են անում չլռել ու մի բան էլ հարայ գցել 3-րդ անծանոթ կողմին, որպեսզի այդ 3-րդ անձն անձամբ զբաղվի ու լուծի ձեր ընտանեկան հարցերը: Սա դեռ ոչինչ, յուրաքանչյուրն ինքն է որոշում` իր կյանքն ինչպես պլանավորել, բայց երբ խոշոր պլանով ամբողջ հեռուստաէկրանով, մեկը մյուսին հաջորդելով հայտնվում են այլանդակված դեմքերով անձինք ու խոսում ընտանեկան բռնության մասին, առաջին հերթին ստիպված ես լինում հեռուստաէկրանից հեռու պահել փոքրիկներին, ավելորդ սթրեսներից ու հարցերից ազատելու համար: Չնայած, առանց այդ էլ խեղճ փոքրիկների համար ոչինչ էլ չկա հայկական հեռուստաեթերներում, բայց սա արդեն առանձին թեմա է:
Գոյություն ունի հեռուստատեսությամբ բռնության տեսարաններ ցուցադրելու` օրենքով սահմանված չափ, բայց այս դեպքը խախտում է բոլոր կանոնները: Պարզապես զարմանալի է, որ հանրության համար հայտնի դեմքերն են մասնակցում դրան, ավելին` այլանդակված ու անճանաչելի, իբրեւ բռնության ենթարկված դեմքերով, առանց վայրկյան անգամ մտածելու, թե դրանց հետեւում կանգնած են տարբեր տեսակի գրանտակեր ու գենդերային կազմակերպություններ, որոնք ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել հայ ընտանիքի մոդելը:
Այնուամենայնիվ, բոլորս էլ դեմ ենք տարբեր տեսակի բռնություններին, բայց գոյություն ունի չափ ու սահման: Վերջապես ե՞րբ պիտի հասկանանք, որ որքան ձգտենք եվրոպական ընտանեկան մոդելին, այնքան կկորցնենք մեր ազգային ինքնությունն ու հայ ընտանիքի սրբագույն արժեքները:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում