"ՆԿԱՏՈՒՄ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ"

Արխիվ 12-16

"ՆԿԱՏՈՒՄ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ"


Նոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` "Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության" կարգախոսով ավարտվեց նոյեմբերի 22-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում "Կարինե" օպերետով: Հանդիսավոր փակմանը Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի կողմից կոնգրեսի որոշ մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:
Հայաստանում եղած 6 օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամները` շուրջ 300 պատվիրակ, կոնգրեսի ընթացքում հնարավորություն ունեցան երեկոյան ժամերին իրենց ընտրությամբ դիտելու հայ թատրոնների ներկայացումները, ինչպես նաեւ ծանոթացան Հայաստանի թատերական գործիչների հետ: Այդ 6 օրերին կայացած կոնգրեսի ընթացքում Թատրոնի միջազգային ինստիտուտի նոր նախագահ ընտրվեց Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեիրա քաղաքի քաղաքապետ Մուհամադ Ալ Աֆկամը: Միջազգային ինստիտուտի դեսպան ընտրվեց վրաց հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, իսկ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ընտրվեց դրամատիկ ֆորումի նախագահ:

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՍ ՀՈԳԻ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ"

Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն ԹՈԲԻԱՍ ԲԻԱՆԿՈՆԵՆ, ով առաջին անգամ չէր Հայաստանում, "Իրավունքին" ասաց, որ շատ է սիրում հայերին ու Հայաստանը, հատկապես հիացած է հայերի հյուրասիրությամբ ու ջերմությամբ, ինչը չի խանգարի իրեն հաճախակի գալ Հայաստան: Ի դեպ, կոնգրեսից առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թոբիաս Բիանկոնեն ասաց, որ թեեւ նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան եւ հենց այստեղ անցկացնել թատրոնի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ. "Ինձ համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում, այստեղ մենք արժանացել ենք լավ հյուրընկալության, գտել ենք ընկերներ: Իսկ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, բայց Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: Պիտի ասեմ, որ Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում":

ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԲԱՔՎԻ "ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ"

"Իրավունքը" հենց այս թեմայի շուրջ էլ շտապեց սկսել զրույցը.
- Պարոն Թոբիաս, ասացիք, որ Բաքվի փոխարեն նախընտրել եք գալ Հայաստան, քանի որ Բաքվում շատ խնդիրներ լուծում չէին ստանա: Վախ չունե՞ք, որ կհայտնվեք Բաքվի "սեւ ցուցակում":
- Ոչ, ես այդպես չեմ կարծում, քանի որ թատրոնի մարդիկ ցանկացած տեղ տարբերվում են բոլորից: Ես ընկերներ ունեմ նաեւ Ադրբեջանում եւ հարգում եմ ե՛ւ հայերին, ե՛ւ Ադրբեջանցիներին:

"ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ"

-Լավ, իսկ ի՞նչ տեսաք այս օրերի ընթացքում Հայաստանում:
- Առաջնայինը շատ ներկայացումներն էին` մնջախաղ, պար, երգ եւ այլն: Ինչպես նաեւ ծանոթացանք հայ մշակույթին: Երկրորդ իրադարձությունը շփումն էր` իմ, ձեր եւ մյուսների հետ, ինչի շնորհիվ ծանոթացա շատ հայերի հետ ու ընկերներ ձեռք բերեցի: Շատ եմ սիրում հայերին, դուք ամեն ինչով տարբեր եք, ունեք ձեր մշակույթը եւ տարբերվում եք աշխարհի բոլոր մնացած մարդկանցից: Եվ երրորդ կարեւոր բանը, որ տեղի ունեցավ, դա Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր խորհրդի նիստերն էին. այդ ընթացքում ընտրեցինք գլխավոր խորհրդի նոր անդամներին, նոր ծրագրեր մշակվեցին:
- Այս օրերին ծանոթացաք գրեթե բոլոր հայկական թատրոններին` դիտեցիք շատ ներկայացումներ, ի՞նչ հեռանկար եք տեսնում հայկական թատրոնում:
- Ես նկատեցի, որ դուք ունեք լավ դերասաններ, լավ ներկայացումներ, եւ ամենակարեւորը` ունեք լավ դպրոց: Դա կապում եմ Ռուսաստանի հետ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ռուսական թատրոնը եւ թատերական կրթությունը շատ որակյալ է: Հայաստանում էլ նկատում եմ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի թատրոնի վրա: Իսկ երբ գնում ենք ռուսական թատրոն, բոլորը խոսում են հայկական թատրոնի մասին:

"ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ"


-Ի՞նչ պլաններ կան` Թատրոնի միջազգային ինստիտուտի հետ կապված:
- Այժմ մեր գրասենյակը Փարիզից տեղափոխվում է Շանհայ, ինչը շատ մեծ փոփոխություն է: Որից հետո մենք կպատրաստվենք արդեն հաջորդ կոնգրեսին, որը տեղի կունենա Բրազիլիայում` երկու տարի անց:
- Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկա տարիներին Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսը որոշեք կրկին Հայաստանում անցկացնել:
- Հնարավոր է, որ այդպիսի բան լինի, բայց ոչ իմ կյանքի ընթացքում, քանի որ մենք ամեն անգամ մեր կոնգրեսի անցկացման համար նոր տեղեր ենք ընտրում, նոր մայրցամաքներ, նոր տարածաշրջաններ: Հայաստանը կշարունակի մնալ Թատրոնի միջազգային ինստիտուտում, քանի որ շատ հայեր կան ինստիտուտի կոմիտեներում, ինչպես նաեւ այս տարի Հակոբ Ղազանչյանն ընտրվեց եւ ղեկավարում է դրամատիկ թատրոնի կոմիտեն: Մի բան էլ` աշխարհում, որտեղ էլ գնաք, միեւնույնն է, կգտնեք հայերի:
- Եվ դա լա՞վ է:
- Այո, դրական մարդիկ իհարկե միշտ ցանկալի են:

"ԱՆՊԱՅՄԱՆ ԴԵՌ ԿԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՅՑ ԼԱՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ"

-Դուք առաջին անգամ չէ, որ Հայաստանում եք, այս անգամ ի՞նչ եք տանում ձեզ հետ Հայաստանից:
- Այսօր ես մեքենայով գնացել էի Գառնի, ապա Գեղարդ եւ պիտի ասեմ, որ շատ տպավորված եմ ու անպայման դեռ կգամ Հայաստան` եւս մեկ անգամ վայելելու ձեր հրաշք բնությունն ու տեսարժան վայրերը, սակայն արդեն կաշխատեմ ավելի լավ եղանակներին լինել Հայաստանում:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում