ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ


Եվ այսպեսª Սյունիքի մարզպետի պաշտոնը լքելուց հաշված ամիսներ անց Վահե Հակոբյանը լքեց նաեւ այն ժամանակ որպես "խրախուսական մրցանակ" ստացած Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս օրերին քիչ չեն վարկածները, թե որոնք էին Վ. Հակոբյանի այս հերթական պաշտոնանկության պատճառները:
Օրինակª կա տարբերակ, թե այս համակարգում լինելով նորեկ, նախկին մարզպետը նաեւ կառավարման ռեալ լծակներից, համակարգն իր մարդկանցով համալրելու հնարավորությունից էր զրկված, եւ այդ "փակուղային" վիճակում այլ բան չէր մնում, քան հրաժարական տալը: Վարկածներից մյուսովª Վ. Հակոբյանը ցուցաբերում էր այնքան ցածր մասնագիտական կարողություններ, որ նրան պահել պարզապես հնարավոր չէր: Կա նաեւ այս տարբերակը համալրող ավելացում, թե համապատասխան թիկունքի բացակայությունն էլ ավելի ցցուն էր դարձնում նրա մասնագիտական բացը: Եվ այդպես շարունակª հազար ու մի բացատրություն:
Բայց ահա մեր քաջատեղյակ աղբյուրը վարկածների այդ շարքը համալրեց եւս մեկով: Ավելի ճիշտª չբացառելով մյուս բոլոր վարկածները, մեր աղբյուրը հուշում է, որ այս պաշտոնանկության պատճառները պետք է կապել ոչ թե Վահեի, այլ նրա հորª "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի" երբեմնի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի անվան հետ, հենց որի պաշտոնանկությունից հետո էլ նրա ժառանգորդը պարզապես կամաց-կամաց դուրս մղվեց "վերին էշելոնից", որտեղ, ի դեպ, ժամանակին տեղ էր գտել ոչ թե իր անձնական հատկանիշների, այլ` հոր շնորհիվ: Այսինքն, ըստ մեր աղբյուրի, ամիսներ առաջ Մ. Հակոբյանը կոմբինատից դուրս մղվեց տարաբնույթ չարաշահումների մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո: Չարաշահումներ, որոնք էլ ավելի էին սրում առանց այդ էլ բարդ վիճակում հայտնված Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը հանդիսացող այդ ձեռնարկության գործունեությունը: Իհարկեª այդ գործելաոճը նոր բան չէր: Բայց փաստն այն է, որ աշխարհում տեւական ժամանակ է, ինչ նվազում են պղնձի եւ մոլիբդենի գները:
Իսկ դա, իհարկե, ուղղակի եւ էական ազդեցություն է թողնում նաեւ կոմբինատի եկամտաբերության, այսինքնª նաեւ պետբյուջե կատարվող փոխանցումների վրա: Այդ պարագայում ցանկացած "շռայլում" միանգամից ցցուն է դառնում, եւ արդյունքում Մ. Հակոբյանը հեռացվեց կոմբինատի ղեկավարի պաշտոնից: Հեռացվեց, բայց ոչ մինչեւ վերջ "ոչնչացվելով": Ասենքª Վ. Հակոբյանին մարզպետի փոխարեն Ջրային տնտեսության պետի պաշտոնին նշանակելը լիովին համապատասխանում էր այդ տրամաբանությանը:
Բայց թե դրանից հետո Մ. Հակոբյանն ինչքանո՞վ իրեն "նորմալ պահեց": Վերջին ժամանակներս շրջանառվում էին լուրեր, որ իր պղնձամոլիբդենային "կայսրությունը" տեղափոխելով Ախթալաª մանկապիղծ եւ կալանավայրում մահկանացուն կնքած Սերոբ Տեր-Պողոսյանի երբեմնի տիրույթներ, պարոն Հակոբյանն այդպես էլ զանգեզուրյան որոշ "արմատներից", գործերից եւ հատկապեսª Վրաստանում կենտրոնացած հումք արտահանող գործընկերներից աչքը չէր կտրում:
Մի խոսքովª Զանգեզուր-Ախթալա օղակից դեռ գլուխ հանելու հարցեր կան: Եվ արդյո՞ք այս ամենի ֆոնին Վ. Հակոբյանի պաշտոնանկությունը կարող էր պատահականություն լինել...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում