ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ


Օրերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդես եկավ մեկ բավականին ուշագրավ հաղորդագրությամբ: Այսպեսª հանձնաժողովն ուսումնասիրել է իրենց անվանումներում կամ արտադրանքում "էկոլոգիական", "օրգանական", "բիոլոգիական" տերմինները կամ դրանց "էկո", "բիո" կրճատ ձեւերը օգտագործող ընկերությունների գործունեությունը:
Պարզվում է, որ ուսումնասիրված "էկո" կամ "բիո" ընկերություններից կամ նման ապրանքներից լավագույն դեպքում մի քանիսն են, որ իրականում "էկոլոգիական", "օրգանական", "բիոլոգիական" բնութագրիչներին համապատասխան արտադրանք են թողարկում: Արդյունքում հանձնաժողովը եզրակացնում է, որ այդ կերպ նման ընկերությունները պարզապես մոլորեցնում են սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրեւ նման մակնշում պարունակող արտադրանքն ունի առավելություն, քանի որ  պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից:
ՏՄՊՊ-ի մամուլի խոսնակ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքով, խախտում իրականացրած ընկերություններն ստացել են նախազգուշացում, որպեսզի շտկեն այդ թերությունները:  Տնտեսվարողների մեծ մասը  պատճառաբանել է, որ տեղյակ չի եղել հունվարից գործող օրենքին. "Քանի որ օրենքը հունվարի մեկից է ուժի մեջ մտել, շատ տնտեսվարողներ այս պահի դրությամբ տեղեկացված չեն, որ իրավունք չունեն հենց այնպես օգտագործել "էկո" եւ "բիո" անվանումները: Նշեմ, որ սա հանձնաժողովի ուսումնասիրությունների երկրորդ փուլն է, սա ավելի շատ տեղեկացնող եւ կանխարգելող նշանակություն ունի, որովհետեւ մեր ուսումնասիրությունը փաստորեն պարզեց, որ մի շարք տնտեսվարողներ, ինչպես իրենք են հավաստիացնում, տեղեկացված չէին, որ գոյություն ունի ՀՀ-ում օրենք, ըստ որի հենց այնպես չեն կարող "էկո" եւ "բիո" անվանումները կրել, քանի որ դա օրենքի խախտում է: Հուսով ենք, որ տնտեսվարողները, ովքեր տեղեկացված չէին, տեղեկացան, որ առանց հավաստագրի` այդ անվանումները չի կարելի օգտագործել":
Անդրադառնալով խախտում հայտնաբերված ընկերություններին, մեր զրուցակիցն ասաց. "Դրանք, ինչպես նշեցի, հարյուրից ավելի ընկերություններ են: Որպես օրինակ կարող եմ նշել Պրոսպեկտի վրա գործող "Էկոֆերմա" ընկերությունը, որը վաճառում էր գյուղատնտեսական արտադրանք. նրանք մտածել են, որ եթե դա գյուղական արտադրանք է, ուրեմն կարող է կոչվել վերոնշյալ անունով: Մենք արձանագրեցինք խախտում եւ այժմ "Էկոֆերմա"-ն կոչվում է "Գյուղի ֆերմա": Կարող եմ նշել նաեւ կաթնամթերք արտադրող "Բիոկաթ" ընկերությանը, որը եւս փոխեց իր անվանումը` դառնալով "Միլկաթ", քանի որ տվյալ ընկերությունը եւս ընդունեց, որ պետք է ֆիրմային անվանումը փոխել":
Բայց չէ՞ որ խնդիրը միայն տերմիններն օգտագործելը չէ: Փաստն այն է, որ այդ տերմինների հաշվին արտադրողներից շատերն էականորեն բարձր գներ են սահմանել իրենց արտադրանքի համար: Այսինքնª սպառողը ենթադրելով, որ ինքը ձեռք է բերում իրականում "էկո" եւ "բիո" արտադրանք, համաձայնել է վճարել այդ բարձր գինը: Առավել եւս, որ այդ միտքն ավելի համոզիչ դարձնելու համար շատ ապրանքատեսակների համար նույնիսկ կեղծ մակնշումներ են արվել: Այսինքնª խոսքը ոչ թե սոսկ սպառողին շփոթության մեջ գցելու, այլ շատ դեպքերում նաեւ շահադիտական նպատակով սովորական կեղծիքի, խարդախության մասին է, որը տնտեսական պատժից բացի` պետք է, որ ենթադրի նաեւ քրեական պատասխանատվություն:
Հասկանալու համար նման ընկերություններին, արդեն քանի օր է` փորձում ենք կապվել հայտնիներից մեկիª "Բիո կաթ" ընկերության պատասխանատուների հետ, եւ հետաքրքրվել` ինչո՞ւ էին վերջիններս սպառողների շրջանում տպավորություն ստեղծել, որ նման մակնշում պարունակող արտադրանքը պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից, այսինքնª ունի անվիճելի առավելություն: Սակայն մենք այդպես էլ չկարողացանք կապվել պատասխանատուներից որեւէ մեկի հետ, երեկ էլ ընկերությունից խորհուրդ տվեցին զանգահարել առավոտյան իննին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում