ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ


Աշխաբադում ավարտվեց ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ, որտեղ քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, եւ կողմերը բնականաբար կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:
Թուրքմենստանը որդեգրել է "չեզոք" արտաքին քաղաքականության ուղեգիծ, որը դրսեւորվում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, հաշվի առնելով այս երկրի եւ Ադրբեջանի հետ առկա սահմանային հակասությունները, ինչպես նաեւ հարուստ վառելիքահումքային ռեսուրսների առկայությունը եւ տրանզիտային զարգացման ներուժը, Հայաստանի համար արդիական է դառնում էլ ավելի խորացնել Աշխաբադի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակը, Թուրքմենստանի միջոցով ամրացնելու իր դիրքերը Կենտրոնական Ասիայում:
Թուրքմենստանի` Կենտրոնական Ասիայի "մեկուսացված" եւ "առեղծվածային" պետության նշանակությունը տարածաշրջանում կամա, թե ակամա մեծանալու է: Ներկայումս թուրքմենական գազի գերակշիռ մասը հոսում է Չինաստան, մնացած փոքր մասը դեպի Իրան եւ Ռուսաստան, չնայած Իրանը եւ Ռուսաստանն այլեւս չունեն թուրքմենական գազի կարիքը: Մյուս կողմից Թեհրանի, Պեկինի եւ Աշխաբադի սերտ կապերը գրգռում են Արեւմուտքին, որը ձգտում է գազի արտահանման հոսքերի վերաուղղորդում դեպի Եվրոպա: Ռուսաստանին եթե նախկինում ավելի շատ գերադասելի էր թուրքմենական գազի ուղղությունը դեպի Չինաստան, քան Եվրոպա, ապա ռուս-չինական գազի մատակարարման պայմանագրի կնքումից հետո մրցակցելու է Թուրքմենստանի հետ: Թուրքմենստանն իր հերթին իրեն ավելի է հեռու պահում Ռուսաստանից: Եթե Ռուսաստանը հանձնում է դիրքերը, ապա Իրանը ավելի է ակտիվանում Թուրքմենստանում, թեեւ Իրանը եւ Թուրքմենստանն էլ պայքարում են իրենց բնական գազն ինչպես Եվրոպա, այնպես էլ Պակիստան-Հնդկաստան ուղղությամբ արտահանելու համար: Այս ամենն իր հերթին մերձեցնում է Ադրբեջանին, Թուրքիային եւ Թուրքմենստանին` արեւմտյան ուղղությամբ գազի արտահանման համար:
Չնայած Աֆղանստանից եկող իսլամական վտանգին, Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իրանի միջեւ մանեւրելու բարդ խնդիրներին, Թուրքմենստանը ապահովում է ներքին եւ արտաքին քաղաքական կայունություն, ունի զգալի ֆինանսական ռեսուրսներ, ազգային արժույթի կայուն փոխարժեք, զարգացող տրանսպորտային եւ հաղորդակցման համակարգ: Թուրքմենստանը ձգտում է իրագործել մի քանի խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային նախագծեր, որոնց մի մասը հաջողությամբ իրականանում է, մի մասը` ձգձգվում: Տրանզիտային հանգույցի կայացում, էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիա, գազի առաքման խողովակաշարային ենթակառուցվածքների ստեղծում` սրանք են Աշխաբադի խնդիրները, իսկ նպատակներն են` ելք ունենալ դեպի Եվրոպա, Հարավ-Արեւելյան Ասիա եւ Մերձավոր Արեւելք:
Թուրքմենստանը բնական գազի պաշարներով ներկայումս գտնվում է 3-րդ տեղում` Ռուսաստանից եւ Իրանից հետո, որտեղ Կատարից առաջ անցավ "Գալկինիշ" հանքավայրի բացահայտումից հետո, որը համարվում է աշխարհի բնական գազի ամենախոշոր հանքավայրերից մեկը: Գործում է դեպի Ռուսաստան գնացող Մերձկասպյան գազամուղը, "Միջին Ասիա-Կենտրոն" գազի խողովակաշարային համակարգը, կառուցվել են գազի խողովակաշարերը դեպի Իրան (1997 եւ 2010թթ.), ինչպես նաեւ Թուրքմենստան-Չինաստան գազամուղը Ուզբեկստանի եւ Ղազախստանի տարածքով (2009 թ.): Թուրքմենստանի առաջնահերթություններից են` 2015-ին Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI) գազամուղի շինարարության իրականացումը, 2016-ին ներպետական "Արեւելք-Արեւմուտք" գազամուղի շինարարության ավարտը: Աշխաբադը հույս ունի Եվրամիության կողմից Տրանսկասպիական գազամուղի նախագծի իրականացմանը, որը թույլ կտա թուրքմենական գազը առաքել Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Աշխատանքներ են տարվում Թուրքմենստան-Ուզբեկստան-Տաջիկստան-Ղրղզստան-Չինաստան երթուղով նոր "Կենտրոնական Ասիա-Չինաստան" գազախողովակաշարի կառուցման վրա:
Մեր համար կարեւոր են հատկապես Թուրքմենստանի տրանզիտային նախագծերը: Թուրքմենստանը ընդգրկված է Չինաստանի երկաթուղային նախագծերից մեկում` Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենիա-Իրան-Թուրքիա ուղղությամբ: Թուրքմենստանում կառուցվել է երկաթգիծ` 1000 կմ երկարությամբ` Ղազախստանի սահմանից մինչեւ Իրանի սահմանը, որտեղ Ղազախստանն արդեն միացել է այդ ցանցին, շուտով կմիանա նաեւ Իրանը: Նախագծվում է նաեւ Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթգիծը:
Ինչպես տեսնում ենք` Թուրքմենստանը ակտիվորեն ներգրավված է խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կնպաստի Իրան-Թուրքմենստան ուղղությամբ Հայաստանի` դեպի Կենտրոնական Ասիա եւ Հարավ-Արեւելյան Ասիա ելքին: Այս տեսակետից է, որ Իրան-Հայաստան երկաթուղին պետք է դիտարկել ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհատնտեսական շահերի տեսանկյունից: Իրան-Թուրքմենստան ուղղությամբ կարելի է ձեւավորել նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ:
Մի քանի խոսք նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Հայ-թուրքմենական ապրանքաշրջանառությունը 2013-ի ընթացքում կազմել է 21,6 մլն դոլար, որը 2012թ. համեմատ նվազել է 23%-ով: Հայաստանից արտահանումը կազմել է 19 մլն դոլար, իսկ ներմուծումը` 2,6 մլն դոլար: Առեւտրաշրջանառության նվազումը բացատրվում է Թուրքմենստանից ապրանքների ներմուծման ծավալների նվազման պատճառով, որը կրճատվել է 5,3 անգամ (2012 թ.-ին այն կազմել է 14,1 մլն դոլար, հիմնականում նավթ եւ նավթամթերք), այն դեպքում, երբ Հայաստանից արտահանումն աճել է 5%-ով:
Ներմուծումը պակասել է հում նավթի եւ նավթամթերքների կտրուկ կրճատման պատճառով: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտահանման ծավալը կազմել է 10 մլն դոլար (13,1 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում), ներմուծումը` 719 հազար դոլար: Արտահանվել են հիմնականում ոսկերչական իրեր (6,5 մլն դոլար), սիգարներ եւ սիգարետներ (2 մլն դոլար), երշիկեղեն (532 հազար դոլար): Թուրքմենստանից ապրանքների ներմուծման կառուցվածքում գերիշխում են բնական եւ հեղուկ գազը, պոլիմերները, բամբակե նրբաթելը:
Համեմատության համար նշենք, որ 2013 թ. Վրաստանից դեպի Թուրքմենստան արտահանումը կազմել է 14,1 մլն դոլար, իսկ ներմուծումը` 47,9 մլն դոլար: Իսկ 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով Վրաստանից արտահանումը կազմել է 10,8 մլն դոլար, ներմուծումը` 44,7 մլն դոլար: Վրաստանը նախատեսում է ավելացնել ոչ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի, թեյի, մրգերի եւ պահածոյացված արտադրանքի արտահանման ծավալները դեպի Թուրքմենստան, միաժամանակ ներմուծել նաեւ թուրքմենական նավթամթերքներ, հատկապես բենզին եւ հեղուկ գազ, որոնք գնային առումով ավելի էժան են, քան ադրբեջանական նույն ապրանքները: Եթե վերջին 3 տարիների ընթացքում Վրաստանից դեպի Թուրքմենստան արտահանման ծավալների զգալի աճ է տեղի ունենում, ապա ներմուծման ծավալների միտումները հակասական են` 2013-ին նախորդ տարվա համեմատ ներմուծումը աճել է 1,5 անգամ, ապա 2012 թ. 2011-ի համեմատ նվազել է 1,8 անգամ:
Ադրբեջանը 2013թ. Թուրքմենստան արտահանել է 39,8 մլն դոլարի ապրանք, իսկ ներմուծել` 48,3 մլն դոլարի ապրանք: Ադրբեջանը դեպի Թուրքմենստան արտահանում է հիմնականում շաքար, որը կազմում է արտահանման ապրանքների կեսից ավելին (25,1 մլն դոլար), ինչպես նաեւ քաղցրեղեն, մրգեր, ձեթ, մալուխ: Ներմուծում է հացահատիկ, ալյուր, պոլիմերներ: Վերջին 3 տարիներին, եթե Թուրքմենստանից ներմուծման ծավալների աճ է տեղի ունենում, ապա Ադրբեջանից դեպի Թուրքմենստան արտահանման ծավալների անկման միտումներ են գրանցվում:
Կարելի է ասել, որ հայ-թուրքմենական առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը գտնվում է ոչ բավարար վիճակում եւ նույնիսկ վատթարացման միտումներ են նկատվում: Տարիներ շարունակ Թուրքմենստանը Հայաստանին է մատակարարել հիմնականում վառելիքահումքային, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքմենստան արտահանվել են էլեկտրասարքավորումներ, պարենամթերք, քիմիական արդյունաբերության արտադրանք: Տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության հեռանկարային ոլորտներ կարող են լինել էներգետիկան, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, տեքստիլ արդյունաբերությունը եւ առեւտուրը:

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում