"ՀԱԿ-Ը, ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ԻՐ ՍԽԱԼԸ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ ԲՀԿ-Ի ԿՈՂՄԸ"

Արխիվ 12-16

"ՀԱԿ-Ը, ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ԻՐ ՍԽԱԼԸ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ ԲՀԿ-Ի ԿՈՂՄԸ"


Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում ԱԺ 4-րդ գումարման ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ հիմնականում խոսեց ՀՀ-ի ԵՏՄ-ի անդամակցության ռիսկերի եւ առավելությունների մասին: Բանախոսը նախ նշեց, որ բոլոր դեպքերում 20-րդ դարի վերջին եւ 21-րդի սկզբին, որեւէ երկիր չի կարող մեկուսացված գոյատեւել աշխարհում. "Անպայման պետք է համագործակցել որեւէ տիրույթում: Այդ առումով` ՀՀ-ի համար երկար տարիներ իր ազդեցության տիրույթը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, եւ որոշակի ժամանակահատվածից հետո, այսինքն` լինելով Խորհրդային Միությունում, ձեռք բերեցինք անկախություն, իսկ հիմա արդեն ձեւավորվում է Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես որ ձեւավորվել է Եվրամիությունը: Այս միություններից որեւէ մեկում հանգրվանելու առումով` Հայաստանը մեծ այլընտրանքներ չուներ, եւ բնականաբար` թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային եւ շատ այլ առումներով մեր վեկտորը ուղղված է եղել դեպի եվրասիական տարածք, եւ, բնականաբար, այստեղ գտնվելն ավելի նպատակահարմար կլինի:
-Իսկ որո՞նք են այն ռիսկերը, եթե ՀՀ-ն անդամակցի ԵՏՄ-ի հետ:
- Բոլոր դեպքերում, ռիսկեր էլ կան, որոնք կարող են կրել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ: Ռիսկի մեծամասնությունը, որպես կանոն, պայմանավորված է լինում տվյալ երկրի իշխանություններով: Մեր իշխանությունները գտնվելով ԵՏՄ-ի սահմաններում, առաջնորդվելով այդ սկզբունքներով, գործունեության արդյունավետության առումով, կարծում եմ, մենք կունենանք շատ ավելի նախընտրելի իրավիճակներ, քան ունեինք մինչեւ հիմա: Այս պահին թե՛ ներքին, թե՛ արտաքին գործառույթների առումով  բավականաչափ դժվար կառավարելի ռիսկեր ունենք, իսկ երբեմն էլ, հնարավոր չի լինում այդ ռիսկերը կառավարել:   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում մենք ունենք չլուծված հիմնախնդիր, գտնվում ենք աշխարհագրական առումով ոչ բարենապաստ պայմաններում, հաշվի առնելով ազգային անվտանգությունը, իսկ երկար տարիներ մեր անվտանգությունը պաշտպանել է ՌԴ-ն, ապա հիմա` մեզանից անկախ, գտնվում ենք այդ տիրույթում: Մինչ ԵՏՄ-ն, Հայաստանն արդեն ՌԴ-ի հետ 49 տարով կնքել է պայմանագիր` մեր սահմանները պաշտպանելու առումով:
Բացի այդ, ինչպես գիտեք, գոյություն ունի պայքար` Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ, ինչը նորություն չէ: Արեւմուտքի կողմից գոյություն ունի մոլորակը կառավարելու միաբեւեռ մոտեցում, ինչը իմ տրամաբանական վերլուծության առումով բավականին վտանգավոր է, դա ողջ մոլորակի կայունության խաթարման հարցն է: Այս խնդիրը լուծելու համար ՌԴ-ն պետք է գործածի իր բոլոր հնարավորությունները, որոնցից մեկն էլ իր պատժամիջոցներին դիմակայելն են: Իսկ դրանք, որպես այդպիսին, չեն ազդելու միայն ՌԴ-ի, կամ ռուբլու վրա: Այդ վճռականության պատրաստվածությունը ինձ տալիս է մեծ հույս, որ ՌԴ-ն դիմակայելու է այդ մեծ ցնցումները, ավելին` թող լինեն այդ ցնցումները, քանի որ եթե հեռանկարում ունենալու ենք տնտեսության զարգացում, աշխատատեղեր, ներդրումներ, նոր եկամուտներ, սրանք գալիս են ասելու, որ մեր ընտրությունը բխում է մեր ազգային շահերից:

"ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ, ՔԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ"


-Շատ են խոսում այն մասին, որ մեզ մոտ գները բարձրանալու են, եւ կյանքը եւս կթանկանա:
- Թող թանկանա, բոլոր դեպքերում դա հարաբերական է: Պետք է հասկանանք, որ թանկացումներ միշտ են լինելու, քանի որ հասարակության պահանջմունքները միշտ ավելի արագ ու բարձր են լինում, քան մենք կարողանում ենք դրանք բավարարել: Բայց դա երբեւէ կենսամակարդակի վրա չի ազդում, երբ պետությունը կարողանում է մեծ եկամուտներ ունենալ: Եթե այսօր մարդկանց տալիս ենք 40 հազար թոշակ, իսկ հետո ստանան դրա եռապատիկը-քառապատիկը, ապա թող մի քիչ էլ մթերքները թանկանան: Արժանավայել եկամուտը միշտ ավելի բարձր է գնահատվում, քան թանկացումները:

"ՊԵՏՔ ՉԷ ԼՍԵԼ ԱՅԴ ՍՈՒՏԻ-ՄՈՒՏԻ
ՄՈԾԱԿՆԵՐԻՆ ՈՒ ԾՈՄԱԿՆԵՐԻՆ"


-Եթե Ռուսաստանը ունի մեծ ռեզերվներ եւ գնում է դրան, ապա չե՞ք կարծում, որ մեր ռեզերվները այդքան էլ բարձր չեն:
- Այո, իհարկե ՌԴ-ն ունի շատ մեծ ռեզերվներ: Պետք չի լսել այս սուտի-մուտի, պուճուր-մուճուր մոծակներին ու ծոմակներին, նրանք գրանտները դրսից վերցնում ու պատվերներ են կատարում: Մենք 10 տարի առաջ մտանք Առեւտրի համաշխարհային կազմակերպություն եւ մաքսատուրքերը իջեցրեցինք` հասցնելով գրեթե զրոյի, բայց պարզվում է, որ դրանով ամեն ինչ փչացրինք: Մեզ մոտ դադարեց թեթեւ արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը: Իսկ Ռուսաստանի պարագայում այդպես չէ, քանի որ իսկապես նա մեծ ռեզերվներ ունի, ինչ է, կարծում եք Ամերիկա՞ն ունի, իհարկե` ոչ: Ձեր կարծիքով` այս տիրույթում գտնվող մարդը համբուրգեր կուտի՞:
- Իսկ ինչքա՞ն կարող է շարունակվել ռուբլու արժեզրկումը:
- Հնարավոր է` երկար տեւի: Հետո, եթե հանկարծ Ռուսաստանը վնասվի, Հայաստանը կկործանվի: Չեմ ասում, որ իրենք մեզ շատ սիրում են, բայց արդեն երկու դար է, ինչ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ մեզ կպնեն: Եթե չլինի իրենց ազդեցությունը, ապա Թուրքիայի եւ մեր ներսի թշնամիների ձեռքով Հայաստանը կես օրում կվերանա: Եկեք մենք մեր երկիրը լավ կառավարենք: Հիմա Ռուսաստանը մեղավո՞ր է, որ Հայաստանի բյուջեի 18,6 տոկոսը գնում է կառավարման համակարգի վարձատրության եւ այն պահելու վրա:
- Բայց չէ՞ որ կաշառքը դեռ նախորդ միությունից է եկել...
- Ես շատ եմ ասել, որ ինչպե՞ս կարող է կաշառքը վերանալ, դա ծնվել է դեռեւս Ադամի ու Եվայի ժամանակներից: Բայց դրանցից ահավոր կաշառակերներ էլ կան. Սադամ Հուսեյնի երկրում կռիվ են անում եւ միլիարդներ աշխատում, իսկ մերոնք բյուջեն են տանում:
- Պարոն Բոստանջյան, մի՞թե Ձեր մատնանշած մոծակների ու ծոմակների համար ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը անակնկալ էր, առ այն, որ Դուք ինքներդ բերում եք շատ փաստարկներ, որ ամենաճիշտ տարբերակը  ԵՏՄ-ին միանալն է:
- Քանի որ մենք մեծ երկիր չենք, հետեւաբար անորոշություններ մեզ մոտ շատ են լինում: Ես երբ պատգամավոր էի նաեւ 3,5 տարի, Եվրաասոցացման արեւելյան գործընկերության անդամ էի: Մենք բանակցել ենք իրենց հետ, եւ բոլոր դեպքերում սեպտեմբերի 3-ի տեղափոխումը հանկարծակիություն մտցրեց, որից էլ թե՛ կասկածելի, թե՛ ոչ կասկածելի կերպարները սկսեցին խոսել այդպես: Կարծում եմ, կարելի էր այդ մասին մի քիչ ավելի շուտ սկսել խոսել:
- Ստացվում է, որ ամբողջ հարցը կտրուկության մե՞ջ է:
- Այո: Եթե հիշում եք, նույնիսկ իշխանավորներից Շավարշ Քոչարյանը այլ կերպ էր արտահայտվում, իսկ սեպտեմբերի 3-ից հետո պարտադրված էին այլ բաներ ասել, իսկ դրանից ընդդիմախոսները առիթ են ստանում եւ խոսում են, այն ինչ ցանկանում են:

"ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐԸ"

-Պարոն Բոստանջյան, Ձեզ համար առնվազն զարմանալի չէ՞, որ խորհրդարանական բոլոր ուժերը արտահայտել են իրենց դիրքորոշումը` ԵՏՄ-ի անդամակցության մասին, բացի ԲՀԿ-ից:
- Իշխանության համար պայքարը ընդհանրապես բարդ գործընթաց է: Մարդկության պատմության մեջ ամենադաժան պայքարը եղել է իշխանության համար: Հիմա ԲՀԿ-ն որդեգրել է մի քաղաքականություն, մոտեցում, որ մինչեւ անգամ մեկ մարդու վնաս չտրվի դրանով: Կարծում եմ` չարժե դրա համար մեղադրանքներ հնչեցնել:
- Ոչ թե մեղադրանքներ ենք հնչեցնում, այլ չենք ստանում կոնկրետ պատասխան, թե ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այդ անդամակցության վերաբերյալ, որոշները չնայած դրական են արտահայտվել, բայց միասնական ու վերջնական որոշում չկա:
- Կարծում եմ, որ միասնական մոտեցումը հղի կլիներ որոշակի ոչ ցանկալի զարգացումներով, ինչի պարագայում հակառակ կողմը կստանար հարձակվելու հնարավորություն: Դրա համար զարգացումները ենթադրում եւ պահանջում են զգուշավոր պահվածք: Բայց եւ այնպես, կարծում եմ, որ ռուսական կողմի հետ համագործակցությունը ողջունում են գրեթե բոլորը: Տեր-Պետրոսյանը դրա մասին ասաց բարձրաձայն, Գագիկ Ծառուկյանն էլ, կարծում եմ, որ այդպես է մտածում, եւ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն  է անորոշ բաներ ասում:

"ԼԱՎ ԿԼԻՆԻ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԻՐ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ՀՈԳԱՆՈՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՌԱՎԱՐԻ"


-Բայց կոնկրետ Ր. Հովհաննիսյանը ասում է, որ դեմ է ԵՏՄ-ին:
- Ես բավականին հարգում եմ "Ժառանգության" առաջնորդին, բայց լավ կլինի` նա իր երկուսուկես հոգանոց մարդկանց կառավարի:
- Նկատի ունեք խորհրդարանո՞ւմ:
- Որտեղ ուզում է լինի, անգամ փողոցում:
- Այդ դեպքում, ինչպե՞ս են թույլ տալիս իրար հետ համագործակցել:
- Դե, ինչպես կարող են թույլ չտալ, մարդը գալիս է եւ իր ցանկությունն է հայտնում` մասնակցելու, համագործակցելու:  
- Բայց չէ՞ որ քաղաքական ուժ է ներկայացնում:
- Այո, բայց նա ո՞նց կարող է մեծ ուժ ներկայացնել: ԲՀԿ-ն ասում է` "մեր խոսքը գործ է", իսկ որոշներն էլ ասում են` "մեր խոսքը խոսք է":
- 2008 թվականին նույն "Ժառանգությունը" եւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին լուրջ մեղադրանքներ էին ներկայացնում` հենց մարտի 1-ի իրողությունների մասով, հիմա ինչպե՞ս է ԲՀԿ-ն կանգնել նրանց կողքին:
- Քաղաքական պայքարում անգամ մեկ օրը կարող է նշանակություն ունենալ: Դուք ներկայացրեցիք երկար ժամանակահատված: Եթե դուք փորձեք քաղաքական կուսակցությունների վարքագիծը ուսումնասիրել` կտեսնեք, որ կա 180 աստիճան փոփոխություն` հենց հաջորդ օրը: Քաղաքական ուժերի խնդիրն այն է, որ նրանք սթափ գնահատեն իրավիճակը տվյալ պահին եւ առաջնոդվեն իրավիճակով պայմանավորված սկզբունքներով: Եթե 2008-ին նրանք քննադատում էին ԲՀԿ-ին, դա դեռ ոչինչ չի նշանակում:
- Բացի քննադատելուց, նաեւ մեղադրանքներ էին ներկայացնում:
- Այո, ճիշտ է, եւ այդ նախկին մեղադրանքների հետ կապված հենց մեղադրողները ցույց տվեցին, որ սին եւ ունայն են եղել, որեւէ իմաստ եւ հիմք չի ունեցել: Պարզապես, մարդկանց եւ կուսակցությանը անվանարկել են եւ այլ պիտակներ են կպցրել: Հիմա հասկանալով, որ սխալ են իրականացրել, շուռ են եկել այդ կուսակցության կողմը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում