ՌԴ մշակույթի փոխնախարար. «ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԵԿԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆ»

Արխիվ 12-16

ՌԴ մշակույթի փոխնախարար. «ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԵԿԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆ»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ` 2014 թ. նոյեմբերի 21-23-ը անցկացվեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն" խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը, որին մասնակցեցին ՌԴ մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովայի գլխավորած պատվիրակությունը, հայաստանյան թանգարանների տնօրեններ, մշակութային գործիչներ ու հոգեւորականներ: Արդյունքում հայկական եւ ռուսական թանգարանների միջեւ ստորագրվեց շուրջ 8 համաձայնագիր: Համաժողովի շրջանակներում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ ԵԼԵՆԱ ՄԻԼՈՎԶՈՐՈՎԱՅԻ հետ, ով նախ մեզ հետ խոսեց հայաստանյան առաջին տպավորությունների մասին.
-Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես տեսա վարդագույն քարերի քաղաքը, որովհետեւ քաջատեղյակ եմ Երեւանի մասին: Իսկապես, մեզ համար մեծ պատիվ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքեց մեր առաջարկին` անցկացնել առաջին ռուս-հայկական ֆորումը հենց այստեղ: Մենք անցկացրեցինք մեծ կլոր սեղան` շատ դրական, անկաշկանդ միջավայրում. այնպիսի տպավորություն էր, որ եկել ենք մեր տուն եւ խոսում ենք նույն լեզվով:


- Գլոբալ առումով` ի՞նչ խնդիրներ ունեն 21-րդ դարի թանգարաններն ընդհանրապես:
- Չեմ սիրում, երբ խոսում են խնդիրների մասին: Իհարկե, խնդիրներ կան, բայց եթե դրանց վրա կենտրոնանանք, ոչ մի բանի չենք հասնի: Պետք է կենտրոնանալ նոր գաղափարների ու այն միասնական մտահաղացումների վրա, որոնք մենք ունենք: Եվ այս համաժողովը միտված էր հենց դրան, որ այլեւս խնդիրներ չունենանք:
- Հետաքրքիր է, թե այսօր ինչպիսի՞ն է ռուս ժողովրդի վերաբերմունքը թանգարանների նկատմամբ:
- Միշտ այնպիսի տպավորություն է, որ թանգարանը հինավուրց մշակութային ժառանգություն է, եւ դա, իրոք, այդպես է: Բայց 21-րդ դարի թանգարանները կենդանի օրգանիզմներ են` ժամանակակից թանգարանային տեխնալոգիաներով եւ շատ բարձրակարգ նշանակություն ունեն: Ու այսօր ռուսաստանյան թանգարանները առաջնակարգ դիրքեր են գրավում` ունենալով մեծ վարկանիշ ու պահանջարկ:
- Հայաստանի Հանրապետությունը հունվարի 1-ին կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, ըստ Ձեզ, այն որքանո՞վ կանդրադառնա հայ-ռուսական մշակութային հարաբերությունների վրա:
- Կարծում եմ, որ մշակույթն այն առանձնահատուկ ոլորտներից է, որի վրա չեն գործում ոչ սանկցիաներ, ոչ այլ գործընթացներ: Բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել էինք, իրականանում են անկախ ամեն ինչից: Եվ ես հուսով եմ, որ Հայաստանը մտնելով Եվրասիական տնտեսական միություն, կշարունակի իրագործել մշակութային առումով այն ամենը, ինչ ծրագրված է եղել` անկախ միության անդամակցումից: Ես դա, իսկապես, ցանկանում եմ:
Ի դեպ, ռուսաստանյան մասնակիցները հատկապես տպավորված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններով եւ Հայաստանից հեռացան` հոգեպես ամրացած ու ոգեւորված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում