ԲԱՔՈՒՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՆՈՐ ԱՌԻԹ ՓՆՏՐԵԼ

Արխիվ 12-16

ԲԱՔՈՒՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՆՈՐ ԱՌԻԹ ՓՆՏՐԵԼ


Այսօր` ժամը 13:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագծում ազերիների կողմից ոչնչացված հայկական անզեն ուղղաթիռում զոհված օդաչուները կհուղարկավորվեն "Եռաբլուր" զինվորական պանթեոնում: Եվս մեկ անգամ մեր ցավակցությունները հայտնելով զոհված հերոսների հարազատներին, այնուամենայնիվ այլ եւ դեռ անհայտ հերոսների մասին էլ չմոռանանք:
ԵՎ ՍԱ՞ ԷՐ ԱԼԻԵՎԻ ԳՈՎԵՐԳԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ


Խոսքը եղած տվյալներով այն վեց մարտիկների մասին է, ովքեր բառիս բուն իմաստովª ազերիների քթի տակից դուրս բերեցին օդաչուների մարմիններն ու կործանված ուղղաթիռի որոշ անհրաժեշտ դետալներ: Այսինքնª իրականացրեցին մի օպերացիա, որը բացի ռազմականից, շատ ավելի գլոբալ նշանակություն ուներ: Բանն այն է, որ հաշվի առնելով, թե ինչ ջերմեռանդությամբ եւ, գործնականում, աշխարհին դեմ գնալու գնով էին ազերիները հրաժարվում զոհված օդաչուներին վերադարձնել, դժվար չէ կռահել, որ ոչ պակաս ջերմեռանդությամբ էլ պահպանում էին ուղղաթիռի անկման տեղանքը...
Բայց մի փոքր ետ գնանք. անզեն եւ ակնհայտորեն ¥ինչպես հենց ադրբեջանական տեսագրությունն է ապացուցում¤ հեռացող ուղղաթիռի վրա հարձակումը մեկ բացատրություն կարող էր ունենալª պարտադրել հայկական կողմին` տաք գլխով բուռն պատասխան տալ, որին կհաջորդեր ադրբեջանական պատասխանը, եւ արդեն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շեմին ոչինչ չէր կարողանա կանխել ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ընդ որում, Ադրբեջանը կկարողանար հանգիստ պնդել, թե Հայաստանն էր հարձակումը սկսողըª նախ ուղղաթիռը գրոհեց, որին էլ հաջորդեց մյուս ուժերի հարվածը բացատրությամբ: Թեկուզեւ կարճատեւ, առանց էական տարածքային փոփոխությունների, սակայն անգամ նման պատերազմը, համոզված ենք, Ղազախստանն ու Բելառուսը հաստատ մատի փաթաթան կսարքեին, որ չվավերացնեին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Բայց ահա Հայաստանն իրեն ավելի խելամիտ դրսեւորեցª տաք գլխով կրակ բացելու փոխարեն նախընտրելով նախ աշխարհին ի ցույց դնել, որ ուղղաթիռն անզեն էր եւ, բնականաբար, հարձակման եւ ոչ մի մտադրություն չկար: Սակայն դրանով հանդերձ էլ հայկական բանակը հայտնվել էր բավականին բարդ բարոյական վիճակում. օդաչուների դիերը վերադարձնելը ոչ միայն պատվի, այլեւ հետագա քաղաքական բարդություններ ենթադրող խնդիր էր, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանն առնվազն իրեն հայկական ուղղաթիռներն անպատիժ ոչնչացնողի դիրքերից ներկայացնելու եւ այդ տոնայնությունը մասնավորապես բանակցային դաշտ տեղափոխելու հնարավորություն էր ստանում:
Ուստիեւª բանակցությունների միջոցով ազերիների հետ լեզու գտնելն ի սկզբանե էլ ձախողված էր, եւ մնում էր ուժային մեթոդը:
Ուժային մեթոդ ասվածը ենթադրում է երկու տարբերակ. փոքր ուժերով. այսինքնª աննկատ կամ մեծ հարձակման եւ տեղանքն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու միջոցով: Առաջին տարբերակն ազերիները փորձում էին բացառելª տեղանքը կրակի տակ պահելու եւ դարան սարքելու միջոցով: Իսկ դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարզապես հայկական ուժերին դրդում էր գնալ ծավալուն գործողության, որին, իհարկե, կհաջորդեր իրենց հակահարվածը եւ իրավիճակը վերստին կուղղվեր ուղղաթիռի ոչնչացման հիմքում դրված տրամաբանության շրջանակներըª պատերազմª հայկական ուժերին նախահարձակ ներկայացնելու շանսով:
Բայց տեղի ունեցավ այն, ինչ դուրս է ռազմական տրամաբանության շրջանակներից: Հայաստանյան ընդամենը վեց մարտիկներ կարողացան չեզոքացնել ադրբեջանական "էլիտար" դարանն ու դուրս բերել օդաչուներին: Իհարկեª հետաքրքիր կլիներ նայել Իլհամ Ալիեւի մռութին այն պահին, երբ նրան տեղեկացնում էին հայկական օպերացիայի մասին: Բայց այդ նախնական հարվածից հետո Ալիեւը հաստատ գոնե ինքն իրեն կհարցնի. "Եթե վեց հայեր ընդունակ են չեզոքացնել մեր էլիտար ուժերի հատուկª վերին հանձնարարականով պատրաստված դարանն ու մեր խրամատներից հենց դիմացից տանել զոհված օդաչուներին ու ուղղաթիռի պետքական դետալները, ապա ի՞նչ կլինի լայնամասշտաբ պատերազմի դեպքում":

ԱՐՏԱՔԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԸ

Հարցին նայենք մյուս կողմից եւս. ուղղաթիռի ոչնչացման օպերացիան ձեռնարկելիս Ալիեւն ունե՞ր արտաքին խորհրդատուներ: Այն, որ ներկայումս Ադրբեջանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ, ինչ խոսք, պետք է, որ էապես ազդի նման հարցերում Բաքվի դիրքորոշման վրա: Նկատի ունենք, որ չնայած անցած տարի որոշ հանքավայրերի շահագործմանը, ադրբեջանական նավթարդյունաբերության անկումը դադարեցնել այդպես էլ չի հաջողվում: Վիճակը հասել է նրան, որ որոշ միջազգային փորձագիտական կենտրոնների գնահատմամբª նույնիսկ արդեն 2017թ.-ին Ադրբեջանը կարող է դուրս գալ նավթ արտահանող երկրների ցանկից: Դրա հետ մեկտեղª Բաքվի թիվ 1 նավթային գործընկեր "Բրիթիշ Պետրոլիումը" ադրբեջանական նավթարդյունաբերության ցածր եկամտաբերությունից դժգոհել էր սկսել դեռ երկու-երեք տարի առաջ, երբ աշխարհում նավթի գները գերբարձր մակարդակի էին: Այսինքնª դժվար չէ պատկերացնել, թե այս տարվա գնանկումներն ինչ լուրջ հարված են Ադրբեջանի համար: Առավել եւս, որ ադրբեջանական նավթային հիմնադրամի հետ կապված եւս "տարօրինակ" խոսակցություններ են սկսել շրջանառվել, որ շուտով այնտեղ կուտակված նավթադոլարների հետքն անգամ կարող է չմնալª մասամբ պետբյուջեի չծրագրված ֆինանսավորումների, մասամբª գումարների շռայլման եւ մասամբ էլª սովորական գողության պատճառով, եւ այդ իրավիճակը շատ ցցուն դարձավ նավթի համաշխարհային գների անկման ֆոնին:
Այսինքնª Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը խոստանում է ղարաբաղյան բանակցությունները երկարացնել այն անորոշ ժամկետով, որ այդ ընթացքում նավթով Ղարաբաղը ետ վերցնելու ալիեւյան երբեմնի գաղափարախոսությունից հետք անգամ չի մնա: Նման հեռանկարը միգուցե կստիպեր Իլհամ Ալիեւինª մինչ Հայաստանի եվրասիականացումը ղարաբաղյան ուղղությամբ մի վերջին ռազմականացված ավանտյուրայի գնալª ուղղաթիռը ոչնչացնելու օպերացիայի միջոցով:
Բայց մյուս կողմից էլª Ալիեւը որտեղի՞ց պետք է իմանար, որ հայկական ուղղաթիռն այդ հատվածում է հայտնվելու, որ նախապատրաստվեր այն տեսանկարահանելուն եւ ոչնչացնելուն: Այս հարցը մի քանի պատասխաններ կարող է ունենալ, այդ թվում, որ համապատասխան հուշումներ Բաքուն ստացել է արտաքին հետախուզական աղբյուրների կողմից, ովքեր, ասենք` արբանյակային հսկողության միջոցով, հնարավորություն ունեցել են հետեւել ուղղաթիռի ուսումնական թռիչքին:
Սրա հետ մեկտեղ նաեւ նկատենք, որ դեպքից անմիջապես հետո Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը գոնե օդաչուների դիերը վերադարձնելու պահանջի փոխարեն էլի հին բայաթին կապեց, թե պետք է օր առաջ փաստաթղթային լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը: Իսկ դա հիմք է տալիս ենթադրել, որ եթե անգամ Ալիեւն ուղղաթիռի վրա հարձակման օպերացիան ծրագրել էր առանց դրսի խորհուրդների, մեկ էª Պետքարտուղարությունը դրա պտուղները վայելելու մեծ ախորժակ ուներ: Այն հին եւ հայտնի պատճառով, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելովª դառնում է Իրանն ու Ռուսաստանն իրար կապող կարեւոր օղակ: Առավել եւս, որ պարբերաբար տատանողական բնույթ ստացող ռուս-իրանական կապերը կարծես թե ներկայումս այն աստիճանի ամրապնդվելու նշաններ են ցուցաբերում, որ նույնիսկ պայմանավորվել են Իրանում ռուսների կողմից 7-8 ատոմակայաններ կառուցելու մասին: Փոխարենըª ամիսներ շարունակ ԱՄՆ-ը փորձում է Իրանի հետ լեզու գտնել եւ հաջողության դեպքում նրան տեղափոխել հակառուսական վեկտորի վրա: Բայց նախագահ Օբաման օրերս հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անորոշ ժամկետով հետաձգելու մասին: Իսկ երեկ պարզ դարձավ, որ իրանյան միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ բանակցություններն այդպես էլ հաշտության վերջնագիծը չեն հատելու, ինչը, թերեւս, սպասելի էր, հաշվի առնելով այն կոշտ դիրքորոշումը, որ ցուցաբերում էր Իսրայելն այդ բանակցությունների ընթացքի առնչությամբ: Այս ամենը հուշում են, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի լեզու գտնելու գործընթացը, ըստ էության, ձախողվում է: Իսկ դա իր որոշակի տրամաբանությունն է տալիս նաեւ ուղղաթիռի հարցում Ալիեւի արտաքին խորհրդատուներ ունենալու խնդրին:
Չնայածª արդեն դա էլ էական չէ, քանի որ Բաքուն ստիպված կլինի նոր պատրվակ մտածել պատերազմ սկսելու համար: Բայց արդեն ժամանակը կարող է չներել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում