"ԱԼԻԵՎԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ՆԱԽԱՆՁԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԱԼԻԵՎԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
ՆԱԽԱՆՁԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ"


Օրեր առաջ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այսօր զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն "Եռաբլուր" զինվորական պանթեոն: Թե ինչու դիվանագիտական քայլերով չկարողացանք հասնել նրան, որ Ադրբեջանն ինքնակամ վերադարձներ մեր օդաչուների աճյունները, հատկապես որ կային միջազգային կառույցների միջնորդություններ, "Իրավունքը" պարզեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.
-Շատ ակնհայտ է` Ադրբեջանի (արդեն նույնիսկ դժվարանում եմ ձեւակերպում գտնել), կարելի է ասել, դեստրուկտիվ քաղաքականության պատճառով: Այսինքն` սա այն դեպքն է, որ ուղղակի ակնհայտ էր, որ եթե կար Կարմիր խաչ, եռանախագահներ, միջնորդներ` չկարողացան դա իրականացնել, ապա, բնական է, որ հայկական կողմերից մեկը` Լեռնային Ղարաբաղը, պետք է ինքնուրույն գործեր ու լուծեր խնդիրը:
- Ըստ Ձեզ, հայկական կողմի իրականացրած փայլուն օպերացիայից հետո, ինչպիսի՞ իրավիճակում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
- Դա արդեն իր խնդիրն է, կարծում եմ` Ալիեւը երբեք չի եղել նախանձելի իրավիճակում ու հիմա էլ նախանձելի իրավիճակում չէ:
- Պարոն Քոչարյան, ըստ էության, մեկ ուղղաթիռ խոցելով` Ադրբեջանը ռազմական նպատակներ չէր հետապնդում, իսկ քաղաքական առումով, ասենք, ընդդեմ ՀՀ ԵՏՄ անդամակցման, ո՞րն էր հայկական ուղղաթիռ ոչնչացնելու ադրբեջանական շահը:
- Ադրբեջանը միշտ էլ այդպես անտրամաբանական է գործել: Այնպես որ, պետք չէ կապել ինչ-որ քաղաքական գործընթացի հետ: Երբ Ռամիլ Սաֆարովը իր անմարդկային արարքը կատարեց (կացնահարել է հայ սպային-խմբ.), խնդիրն այն չէր, որ ինչ-որ քաղաքական վնաս հասցնի, այլ, ցավոք սրտի, դա նրանց էությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում