"ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ". ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

"ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ".
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ


1989 թ. դեկտեմբերի 1-ին կայացվեց Խորհրդային Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում: ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆՆ "Իրավունքի" հետ զրույցում 25 տարի անց հետադարձ հայացքով անդրադառնալով այդ որոշմանը` հայտարարեց, որ այդ որոշումը, ըստ էության, մեր ցանկության` հայրենիքը միասնական տեսնելու իրականացումն էր: "Այն ժամանակ այդ որոշումն ուներ կարեւոր նշանակություն: Եթե մենք առաջնորդվեինք վերամիավորման ճանապարհով, այսօր իրավիճակն անհամեմատ հեշտ կլիներ: Միեւնույնն է, պատերազմը լինելու էր: Կարծում եմ` վերամիավորման ճանապարհն ավելի ճիշտ էր, քան թե այն, որ թող Արցախն անկախ լինի, նոր կորոշենք",- ասաց ՀԴԿ ղեկավարը:
Արամ Սարգսյանի խոսքով` այսօր, ցավոք, դեկտեմբերի 1-ի որոշումը դիվանագիտական հաղթաթուղթ չի կարող լինել. "Չնայած ոչ ոք այդ որոշումը չեղյալ չի հայտարարել, բայց դա չգործող որոշում է, քանի որ ի հայտ եկան իրավական այլ ակտեր. ձեւավորվեց միջազգային ու ԽՍՀՄ-ի իրավական նորմերին համապատասխան ԼՂՀ հանրապետություն: Բացի այդ` այդ որոշումն էլ որպես հաղթաթուղթ այն ժամանակ ճիշտ չօգտագործվեց` իրավական տեսանկյունից հարցը չքննարկվեց, որը մենք համարում ենք մեր կորուստներից մեկը":
ՀԴԿ ղեկավարի կարծիքով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` փոխանակ  ԼՂ հարցի իրավական ճանապարհը ընտրեր եւ օգտագործեր դեկտեմբերի 1-ի որոշումը, ընտրեց հարցի քաղաքական, պրն Սարգսյանի համոզմամբ, սխալ ճանապարհը. "Ստեղծվեց Մինսկի խումբ, համանախագահներն արդեն իրենց առաջարկներն արեցին: Հնարավոր էր, Ռ.Քոչարյանի օրոք ինչ-որ ձեւով փոխել այդ ձեւաչափը, բայց կար, այսպես ասած, իներցիոն մի քաղաքական գիծ, եւ այդպես էլ շարունակվեց":
Արամ Սարգսյանի խոսքով` հիմնական մեղքն ընկած է նախկին երկու նախագահների վրա, որոնք վարում էին ջայլամի քաղաքականություն, այն է` Ադրբեջանի հետ կռվում է Արցախը, ու ՀՀ-ն դրա հետ իբր կապ չունի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում