ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցը դրված է Ազգային ժողովի սեղանին: Քննարկումների ավարտից հետո ու ԱԺ քառօրյայի ընթացքում պատգամավորների մեծամասնության քվեարկության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հունվարի 1-ից կդառնա ԵՏՄ անդամ:
Իսկ թե ի՞նչ արտոնություններ կարող են ստանալ ԵՏՄ անդամ պետություններում` Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր դեռեւս հապաղում են դառնալ ՀՀ քաղաքացիներ, "Իրավունքը" պարզեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ. - Ես չեմ ենթադրում, որ ինչ-որ առավելություններ լինեն: Ընդհանրապես, յուրաքանչյուր պետության, հասարակության մեջ առավելություններ ունեցող խավը քաղաքացիներն են: Բացի այդ, ՀՀ քաղաքացին ամենաբարձր կարգավիճակում գտնվող անձն է Հայաստանում այնպես, ինչպես Ռուսաստանում` ՌԴ քաղաքացին: Այնպես որ, ԵՏՄ-ն քաղաքական կառույց չէ, այլ տնտեսական միություն է: