«ДАЙ ОБЕЗЬЯНЕ ГРАНАТУ, ԿԱՄ ԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16«ДАЙ ОБЕЗЬЯНЕ ГРАНАТУ,
ԿԱՄ ԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ
Ռուսները հայտնի ասացվածք ունեն, թե ինչ է ստացվում, երբ կապիկին նռնակ են տալիս: Տվյալ դեպքում կապիկի, իսկ ավելի ճիշտ` մեյմունի դերում մազութային սուլթանատի բռնապետն է` Իլհամ Ալիեւը: Վերջին ռազմական սադրանքը` հայկական ուղղաթիռի խոցումը, պարզ ցույց է տալիս, որ այդպիսիններին սպառազինություն տալու դեպքում` նա կամ անկանխատեսելի գործողությունների է դիմում, կամ, ինչն ավելի վատ է` դառնում գործիք այլոց ձեռքերում` տարածաշրջանում ապակայունացում ստեղծելու համար:
Տվյալ դեպքում, ամենայն հավանականությամբ, հենց այդ երկրորդն է, քանզի գլոբալ աշխարհաքաղաքական մրցակցությունը մտել է կոշտ հակամարտության` նոր սառը պատերազմի փուլ:
ՍԱԴՐԱՆՔԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Պարզ է, որ նույն անգլոսաքսերը կամ ավելի ստույգ նրանց թիկունքում գտնվող վերազգային ստվերային հաստատությունները Հայաստանում 100%-ով սպառել են արտաքին քաղաքականությունը փոխելու կամ սեփական շահերին համահունչ վարչակարգ իշխանության բերելու հնարավորությունները: Մայդանները Հայաստանում դարձել են անհնարին, հետեւաբար, եթե հնարավոր չէ ներքին Մայդանը, ապա ձգտում են ստեղծել արտաքինը` փորձված գործիքի` Ադրբեջանի միջոցով: Այդ կազմավորման պարագայում անիմաստ է խոսել պետական շահերի տրամաբանության մասին, քանզի դա Բրիթիշ Պետրոլիում կորպորացիային կից քվազիպետական միավորում է, եւ իրական որոշումները ընդունում են ոչ թե Ադրբեջանի ֆորմալ պետական իշխանության մարմինները, այլ հենց այդ կորպորացիայի տերերը:
Ու ամեն հաջորդ անգամ գործարկվում է առավել ծավալուն եւ վտանգավոր սադրանք: Եթե օգոստոսին մարտական գործողությունները տեւեցին մոտ 1 շաբաթ, եւ պարզ դարձավ, որ դրա հետեւանքով Հայաստանի ներսում ապակայունացման ալիք ստեղծել չհաջողվեց, եւ ընդհակառակը, շատ արագ տեղի ունեցավ հանրային համախմբում, ապա այս անգամ տեխնոլոգիան փոխվեց: 1994-ից ի վեր չկար պրակտիկա, որ հակամարտող կողմերը ռազմաօդային օբյեկտներ ոչնչացնեին, ու այդ առումով Ադրբեջանի ձեռամբ իրագործված սադրանքը նոր բնույթ ուներ: Հայկական կողմը անպայմանորեն պետք է օդաչուների մարմինների տարհանման գործողություններ իրականացներ, սակայն տաք հետքերով, անհապաղ դրա իրականացումը հղի էր լարվածության աննախադեպ բորբոքմամբ, կտրուկ կբարձրացներ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչը ամբողջ տարածաշրջանում կարող էր նոր իրավիճակի հանգեցնել:
Գլոբալ առումով, անգլոսաքսերը շահագրգռված են Արցախի հարցում վերացնել ստատուս-քվոն ու նախապայմաններ ստեղծել, որպեսզի Ռուսաստանը Կովկասում երկրորդ ճակատ ունենա: Ռուսներին, բնականաբար, ընդհակառակը, անհրաժեշտ է ստատուս-քվոյի պահպանությունը: Իսկ կոնկրետ այս ժամանակաշրջանում, երբ վերջնափուլի է դուրս գալիս Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը, Կովկասում լարվածության էսկալացիան անցանկալի երեւույթ է:
Հայկական կողմի համար այսպիսով իրավիճակը հետեւյալն էր` անհապաղ պատասխանելը կամ տաք հետքերով տարհանման օպերացիան իրականացնելը հղի էր համակովկասյան հրդեհի բորբոքումով: Մյուս կողմից` մենք չունեինք ժամանակային մեծ ռեսուրս, քանզի հապաղման ամեն մի լրացուցիչ օր բացասական ազդեցություն էր թողնում բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա:
Հապաղման ամեն օրը օգտագործվում էր Հայաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի ինտենսիվությունը բարձրացնելու համար: Ե՛վ ադրբեջանական քարոզչամեքենան, ե՛ւ արտերկրյա ֆինանսական սնուցում ունեցող ներսի քարոզչամիջոցները, ե՛ւ սոցիալական կայքերում վարձով կիբերասկյար աշխատող դավաճանական տարրերը գործում էին խիստ համակարգված` ձգտելով կասկածներ սերմանել մեր բանակի հզորության եւ հնարավորությունների վերաբերյալ, կասկածի տակ դնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, ու դրա միջոցով հող ստեղծել ներքին ցնցումներ բորբոքելու համար: Այդ պայմաններում մեր երկրից պահանջվում էր ոսկերչական ճշգրտությամբ գործողություններ իրականացնել, ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ` տեղեկատվական-հոգեբանական ճակատներում:
Հիմա դիտարկենք գործողությունների հերթականությունը: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները հանդես եկան համապատասխան հրապարակային հայտարարություններով, ուր ճշգրիտ բալանսավորված էր ե՛ւ սպառնալիքը, ե՛ւ խնդրի` քաղաքական միջոցներով լուծման պատրաստակամությունը: Համապատասխան մթնոլորտն ապահովելու գործում մեծ նշանակություն ուներ գերագույն գլխավոր հրամանատարի` Սերժ Սարգսյանի մեկնումը եւ մասնակցությունը արցախյան զորավարժություններին ու դրա ակտիվ լուսաբանումը: Այնուհետ` նաեւ դիվանագիտական ջանքեր` ֆրանսիական, ամերիկյան, ռուսական, ԵԱՀԿ եւ այլ խողովակներով: Ու ընթացքում` գերազանց հետախուզություն եւ ապագա սրընթաց օպերացիայի մանրակրկիտ նախապատրաստում:
Ու պետք է նշել, որ տարհանման օպերացիան իրականացվեց փայլուն, եւ առանց կորուստների լուծվեց դրված խնդիրը` օդաչուների մարմինների, ուղղաթիռի "սեւ արկղի" եւ որոշ այլ բաղադրիչների տարհանումը: Ու օպերացիայի իրականացումը ակնթարթորեն բեկում մտցրեց բարոյահոգեբանական մթնոլորտում, եւ նախորդ օրերի իրականացրած տեղեկատվական-հոգեբանական բոլոր թշնամական գրոհների արդյունքը միանգամից ջուրը թափվեց: Բեկումն այնպիսին էր, որ եթե սկզբում դեռ փորձեր կատարվում էին հայկական տեղեկատվական դաշտում եւ "Ֆեյսբուքի" հայկական հատվածում տարածելու ադրբեջանական հերքումները, ապա օտարին սպասարկող կայքերը ստիպված եղան շատ արագ հանել ադրբեջանական նյութերը, իսկ "կիբերասկյարները" նույն սոցցանցերում տարերայնորեն հայտնվեցին գրեթե կատարյալ մեկուսացման մեջ` գործնականում ամբողջովին կորցնելով իրենց արդյունավետությունը: Նույնիսկ սկսեցին հնչել ծվծվոցներ` "վհուկների որսի" մասին:
Ինչ դասեր ունենք քաղելու այս փուլից: Այն, որ զգոնությունը երբեք քիչ չի լինում` ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տեղեկատվական-հոգեբանական ուղղություններով: Եթե առաջին բաղադրիչի հետ կապված խնդիրները կստանան իրենց լուծումը ՊՆ ստորաբաժանումներում եւ համապատասխան շտաբներում քննարկումների արդյունքում, ապա երկրորդի` տեղեկատվական-հոգեբանականի պահով, խնդիր է դնում ժամանակին վնասազերծելու թշնամական կամ պարզապես հակապետական դավաճանական տեղեկատվական հոսքերն իրենց աղբյուրներով հանդերձ:
"ԼԱՓԱՌՈՇ" ԽՈՍՔԻ
ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Այժմ նույնիսկ ամենաթունդ արեւմտամոլ եւ լիբերաստական լրատվական ռեսուրսները չեն համարձակվում կասկածի տակ դնել մեր բանակի հզորությունն ու մարտունակությունը, եւ նույնիսկ փութաջանորեն շտապում են զետեղել դրական ուղղվածության նյութեր` "Փառք հայոց բանակին" խորագրի ներքո: Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ ամենաթունդ "շպիոնօնիկները" այժմ ջանում են այնպես իրենց դրսեւորել, որ ոչ ոք հանկարծ չկասկածի, որ իրենք հակահայրենասեր են: Անգամ ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջերում շտապում են տարածել բանակը փառաբանող նյութեր, իսկ պացիֆիստական ուղղվածություն ունեցողները խորապես սսկվել են: Միակը, ինչ, թերեւս համարձակվում են ծղրտալ, դա "մեղմ" քննադատությունն է, թե ինչու ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործվել է "ասկյար" բառը, որը դուրս է ստանդարտ ռազմաքաղաքական բառամթերքից: Մեկ էլ սաքունցականները, իներցիայով շարունակում են շրջանառության մեջ դնել տարատեսակ "զեկույցներ"` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի մասին, այն էլ այնպիսի խուզված վիճակում, որ դրանք քիչ են տարբերվում կառուցողական քննադատությունից:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ է տեղի ունեցել, ինչու սսկվելը եղավ այդքան արագ, որ նույնիսկ մի տեսակ միստիկական վախերի դրսեւորման է նման: Ինչու հանկարծ հայտնվեցին բողոքներ` "վհուկների որսի" վերաբերյալ, եւ ինչու նույն սոցցանցերում սկսեցին երկար-բարակ արդարացումներ գրել այն օգտատերերը, ովքեր այս կամ այն ադրբեջանական նյութի վրա հավանության կոճակն են սեղմել: Եվ, ի դեպ, (ինչն ավելի շուտ էր երեւում) գործնականում գրեթե ընդհատակում հայտնվեցին գենդերային ու առավել եւս համասեռամոլական քարոզչությամբ զբաղվողները:
Ըստ ամենայնի, տրամաբանորեն բոլորին է հասկանալի, որ "շպիոնօնիկության" բոլոր տեսակները ոչ մի հեռանկար չեն խոստանում Եվրասիական միության իրականության պայմաններում, իսկ այդ իրականությունը իր լիարժեք ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի 1-ից: Պարզ է, որ այդ պայմաններում ոչ ոք ցանկություն չունի ձեռք բերել ազգադավի, հակապետական գործունեություն ծավալողի կամ անբարոյականություն տարածողի համբավ: Հանուն այնպիսի կեղծ արժեքների, ինչպիսին են "եվրոպական չափանիշները", նահատակվելու պատրաստ "հերոսներ" մեր երկրում չկան: Իսկ նախկինում գրանտային կանաչ թղթադրամների դիմաց արածների ու ասածների համար պատասխան տալու ցանկությունը նույնպես բացակայում է բոլորի մոտ, բացառությամբ թերեւս նրանց, ովքեր "վառված-պրծած" են: Ու Եվրասիական միության ընդհանուր տրամաբանության մեջ սրանցից շատերին լեղաճաք են անում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Զորօրինակ, այն, որ Լիտվայի նախագահի խոսքերի համար (ով Ռուսաստանին անվանել էր "տեռորիստական պետություն"), այժմ պատասխան են տալիս լիտվացի գործարարները, քանզի մաքսակետերում հսկողությունը բազմապատիկ խստացվել է: Չեն կարող ռուսոֆոբիայով տառապող մեր լիբերաստ-գենդերաստները չտագնապել նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած մի հետաքրքիր, ինչ-որ տեղ կուրիոզային դատական նախադեպից` Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում շրջանային դատարանը էքստրեմիստական է ճանաչել եւ արգելել ազգամիջյան հարաբերություններին վերաբերող մի անեկդոտ: Բնականաբար, վախի աչքերը մեծ են, եւ "շպիոնօնիկ" կադրերը չեն կարող իրենց հաշիվ տալ, որ ԵՏՄ-ն ԽՍՀՄ-2 չէ, որ ՌԴ-ում կիրառվող ոչ բոլոր խստությունները կկիրառվեն ՀՀ-ում եւ ընդհակառակը: Ու անգամ, եթե տրամաբանության մակարդակով դա ընկալեն, միեւնույնն է` մեջները նաեւ երկյուղն է մտել, որ ծաղրելու համար էլ կարող են պատասխան տալ: Առավել եւս, եթե ծաղրի առարկա լինեն սրբություններն ու ազգային նվիրական կատեգորիաները:
Ընթերցողը, անշուշտ, կհարցնի` բա ինչ եղավ "եռյակը": Դե, խորհրդարանական ուժերի քանակի տեսակետից այն մոտ է "երկյակի" վերածվելու, քանզի հենց ԵՏՄ-ի նկատմամբ վերաբերմունքի հողի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել է որոշակիորեն սահմանազատվել ԲՀԿ-ից եւ ՀԱԿ-ից, ինչպես Բրյուսելում` ԵԺԿ համաժողովին, այնպես էլ երեւանյան իր ասուլիսին: Բացի այդ, "եռյակի" տեր ու տնօրեն ԲՀԿ-ն որոշել է, որ հանրահավաք ու երթ կանեն դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, որպեսզի ավանդաբար այդ օրը երթ անող Լեւոն պապիկի սիրտը չկոտրեն, իսկ Րաֆֆին` երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցրած, պնդում է դեկտեմբերի 5-ից գործողությունների շարք սկսելը... Սակայն ոչ Րաֆֆիի` Բրյուսելում ու Երեւանում "յուղ վառելով" ու միայնակ հրապարակային գործողություններ անելու պատրաստակամությամբ, ոչ էլ Զարուհի Փոստանջյանի խորհրդարանական ճվճվոցներով, թե Սերժ Սարգսյանը դավաճան է, Հայաստանում "արաբական գարուն" չի գա:
Ու արդեն իսկ նկատելի է, որ հանրության քաղաքականացված մասը, բացի հայ-ադրբեջանական սահմանում տիրող լուրերից, հետաքրքրվում է զուտ ներքաղաքական տեսակետից ոչ այնքան ընդդիմություն-իշխանություն հարաբերություններով, որքան իշխանության ներսում նույնիսկ փոքր կադրային տեղաշարժերով: Մթնոլորտը, իրոք, փոխվել է, եւ հեղափոխական-մայդանային կոչերը եւ կարգախոսները արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ անախրոնիզմ են: Մնում է միայն, որ ոմանք վերջապես հաշտվեն այդ իրողության հետ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

