ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀՀՇ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԱՍԿԱԾԱՄՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՄԱ

Արխիվ 12-16

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀՀՇ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԱՍԿԱԾԱՄՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՄԱՆԸ»

 

1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշում, որին  այդ տարիներին կողմնակից էր մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականություն»   ՀԿ-ի նախագահ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Իրավունքի» հետ զրույցում  տիկին Ալավերդյանը  25 տարի անց  գնահատելով որոշման կարեւորությունը, նախ հիշեցրեց. «Դեկտեմբերի մեկի  իրավիճակը քչերն են հիշում: Իրավիճակն այնպիսին էր,  որ ԽՍՀՄ-ի օրոք տեղի էր ունենում էթնիկական  աննախադեպ զտումներ Ադրբեջանում, որի մասին  այսօր  փորձում է մոռանալ Բաքուն եւ, երբեմն նույնիսկ մենք  չենք հիշում դրանց մասին: 1989 թ-ի աշնանը մենք ունեցել ենք 300.000  հայ փախստական»:

Այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ Լարիսա Ալավերդյանի, թե´ Հայաստանը, թե´ Արցախը պետք է ելքեր գտնեին  ոչ թե ԽՍՀՄ-ի սահմանադրության, այլ միջազգային իրավունքի  չափանիշներին  համապատասխան: «Արցախի ու Հայաստանի ԽՍՀ-ի հարցով այդ ժամանակ զբաղվել է ՍԻՄ կուսակցությունը: Ես ջատագովն էի այն բանի, որ ՍԻՄ-ի ներկայացուցիչները մի փոքր խմբով գնան Արցախ, հանդիպեն Վաչագան Գրիգորյանի հետ: Հայաստանի գերագույն խորհրդին մինչ դեկտեմբերի մեկի որոշումը դիմել էր ԼՂՀ-ը միավորման համար: Իսկ Ադրբեջանը չէր համաձայնել ԼՂՀ-ի իր կազմից դուրս գալուն»,- հիշում է մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

-Տիկին Ալավերդյան, անկախ Հայաստանի առաջին իշխանությունն ի դեմս   ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  կարողացավ ճիշտ օգտագործել դեկտեմբերի մեկի որոշումը որպես դիվանագիտական հաղթաթուղթ:

-Ի սկզբանե ՀՀՇ-ի ղեկավարությունը մեծ կասկածամտությամբ էր վերաբերվում այդ որոշմանը, անգամ հնչեցվել  էր մի միտք , որ Ադրբեջանը այդ որոշումը կհամարի ագրեսիայի դրսեւորում: Հետագայում`1990 թ-ից հետո, ինչքան  հիշում եմ, ՀՀՇ-ի կարկառուն որոշ դեմքեր  կարծում էին` պետք է չեղյալ համարել այն:  Մինչեւ անգամ, եթե չեմ սխալվում, որոշումն ընդունելու տարիներին, հայտարարվում էր` Հայաստանը չպետք է ստորագրի միջազգային որեւէ փաստաթուղթ, եթե չկա Արցախի համաձայնությունը:

-Այսօր ունենք  չճանաչված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ունենք ԼՂ հակամարտության խնդիր, որի լուծման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքում է: 25 տարի անց, եթե գնահատելու լինեք,  մեզ համար ձեռնտո՞ւ է  այս իրավիճակը, թե՞,այնուամենայնիվ, վերամիավորման ճանապարհը ճիշտ կլիներ:

-Միացումը կբերեր ավելի մեծ վտանգներ, որոնք մենք այսօր տեսնում ենք Ռուսաստան-Ղրիմ հարաբերություններում: ԼՂՀ-ի անկախության ճանապարհն ավելի անխոցելի ու պաշտպանված դիրք է, քան եթե գնայինք վերամիավորման ճանապարհով: Թեւ   Լեոնիդ Ազգալդյանը ճիշտ է ասել, որ «Արցախը  Հայաստան է ու վերջ»,  բայց  մեզ չի խանգարում ու  դրական    գործոն է, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը երկու պետական միավորումներով ճանաչված ՀՀ-ով ու չճանաչված ԼՂ-ով  է հանդես գալիս:

-Փաստորեն, Դուք, այդ տարիներին կողմ լինելով Արցախի անկախության ճանաչմանը,  ճիշտ եք համարում վերամիավորման ուղիով չընթանալը:

-Այո: ես կողմնակից էի, քանի որ բացի ժողովրդի միասնականությունից` անհրաժեշտ էր նաեւ քաղաքական տարբեր էլիտաների միասնությունը: Երբ  հիմա  տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում Ռուսաստան-Ղրիմ հարաբերություններին, կարծում եմ, որ ԼՂ-ի անկախության ճանապարհով ընթանալը վնասակար չէ:

-Դեկտեմբերի մեկի որոշումը,որպես դիվանագիտական հաղթաթուղթ այսօր կարո՞ղ ենք օգտագործել:

-Միջազգային իրավունքի այն դաշտը, որը վերաբերում է նույն ժողովրդի երկու մասերի վերամիավորմանը, մինչեւ վերջ մշակված չէ թե´ իրավական, թե´ քաղաքական տեսակետից: Կարծում եմ այսօրվա վիճակն անվտանգության տեսանկյունից ավելի ձեռնտու է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում