ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ. ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է
Արխիվ 12-16ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ. ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է
Մոտ մեկ ամիս առաջ հրապարակախոս-վերլուծաբան, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, որ «եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», կվերածվի «երկյակի»: Քանի որ Գ. Եղիազարյանը փակագծերը չէր բացել, այսօր «Իրավունքը» փորձեց պարզել` արդյոք «եռյակի» վերածվելը «երկյակի» տեղի է ունեցել: ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, սակայն, լսելով «եռյակի» անունը, ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ ու անջատեց հեռախոսը:
Հ.Գ.Հիշեցինք «Ոսկե ցլիկ» հայտնի ֆիլմից թեւավոր խոսք դարձած «Նաջարյանը փոշմանել է» արտահայտությունը: Հավանաբար, պայծառատեսների, մոգերի ու գուշակների խորհուրդներին «սրբորեն» հետեւող ԱԱԾ նախկին փոխնախարարը հասկացել է ` «եռյակի» մասնատման մասին գուշակությունը դեռ չի իրականացել (դե ինչպես ասում են`աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում), չնայած «եռյակի» մասնատման բոլոր նախադրյալների առկայությանը:
Սոնա Դավթյան

