ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՆ ՆԵՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ` ՓՆՏՐԵԼՈՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Արխիվ 12-16

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՆ ՆԵՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ` ՓՆՏՐԵԼՈՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

 

«Հանուն Կայուն Մարդկային Զարգացում» հասարակական կազմակերպության եւ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կայացավ երիտասարդ լրագրողների  քառօրյա «Բնապահպանական հիմնախնդիրները եւ լրագրողները մարտահրավերները եւ լուծումները» խորագիրը կրող էկոլոգիական դասընթացը: Շուրջ 20 մարզային եւ երեւանյան լրագրող, այդ թվում նաեւ «Իրավունքը», հնարավորություն ունեցան նոր էկոլոգիական ծրագրեր մշակել, լսել բնապահպանական հիմնախնդիրների մասին մասնագետներից ու դրանց լուծման համար միասնական ուղիներ փնտրել` շեշտը դնելով ճիշտ լուսաբանման ու բնապահպանական լոբբինգի վրա: Քառօրյա դասընթացների ընթացքում իրենց դասախություններով հանդես եկան բնապահպան, ՀՀ պետական եւ հասակակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր ԴԱՎԻԹ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի նախագահ ԼԻԱՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւ այլք: Տիկին Դանիելյանը մասնակիցներին ծանոթացրեց կայուն զարգացման հայեցեկարգին, էկոլոգիական խնդիրները լուսաբանելիս նոր եւ  այլընտրանքային մեդիաների հնարավորությունների օգտագործման մասին խոսեց պարոն Ալավերդյանը, իսկ Լ. Ներսիսյանը  բավական ուշագրավ ինտերակտիվ դասախություն-քննարկում կազմակերպեց լրագրողների հետ:

Ի դեպ, ինչպես կանխավ նշել էին կազմակերպիչները, ծրագրի նպատակն էր մասնակիցներին առավել ընդգրկուն եւ օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնել հետեւյալ թեմաներով`

1. Տարածաշրջանային եւ համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրներ:

2. Հայաստանի բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման  հնարավոր ուղիները:

3. Կայուն զարգացման հայացեկարգը, հիմնախնդիրներն ու հեռանկարները:

5. Պոստ Ռիո+20 գործընթացը

6. Կանաչ տնտեսությունը՝ որպես կայուն արտադրության և սպառման «բանալիե:

7. ԳՁՕ. հավանական ռիսկեր:

8. Մեդիա նյութերի պատրաստման կարողությունների զարգացում՝ նյութերի հարստացումը ինֆոգրաֆներով, տեսանյութերով և գրաֆիկայով:

9. Տեղեկտվության տարածումն ու սոցիալական մեդիայի կիրառումը` վերջնական նպատակին հասնելու համար:

10. Նոր եւ այլընտրանքային մեդիաների հնարավորությունների օգտագործումն էկոլոգիական խնդիրները լուսաբանելիս, սոցիալական ցանցերի ներգրավվումը հանրային իրազեկման գործընթացում:

Այնպես որ, սպասումներն արդարացվեցին եւ դասընթացն ամփոփվեց մասնակցության վկայականների հանձնման արարողությամբ, իսկ դրսում արդեն սպասում էր ծաղկաձորյան առաջին ձյունը, որը մասնակիցներին ուղեկցեց մինչեւ Երեւան:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում